Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 11:50
ԱրմԻնֆո: «Մեդլայն» կլինիկայի հիմնադիր և տնօրեն Բաբկեն Շահումյանը մեղադրվում է COVID-19 համավարակի ընթացքում պետական միջոցներից 263 միլիոն դրամ հափշտակելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացելու մեջ:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացիներ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 16:45
ԱրմԻնֆո. Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի ներկայացուցիչ Գասսան Խալիլը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ քննարկելու առաջնահերթ խնդիրները՝ առաջնային բուժօգնության ամրապնդումը, նորածինների և երեխաների սկրինինգային ծրագրերը, նորածնային բուժօգնությունը, վաղ ախտորոշումն ու միջամտությունը, հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաև որակյալ ծառայությունները ընտանիքներին, հատկապես գյուղական շրջաններում, ավելի հասանելի դարձնելը։ Այս մասին ասվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաղորդագրության մեջ։
|
Հինգշաբթի, 1 Հոկտեմբերի 2026, 19:29
Արմինֆո.Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 17:17
Արմինֆո. Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 20:51
Արմինֆո.Չնայած աղիքային վարակի հերթական բռնկումից հետո ծորակի ջրից ժամանակավորապես հրաժարվելուվերաաբերյալ Բյուրեղավան համայնքի բնակիչներին ուղղված Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) կոչին՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը պնդում է, որ այս պահին բացակայում են թունավորման նախանշաններով հոսպիտալացման դեպքերի և ջրի որակի միջև կապը հաստատող փաստաթղթերը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում։
|
Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026, 11:02
ԱրմԻնֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԿ) կոչ է արել Բյուրեղավանի բնակիչներին ժամանակավորապես հրաժարվել ծորակի ջուր օգտագործելուց, այդ թվում՝ կերակուր պատրաստելու համար։
|
Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026, 11:17
Արմինֆ. Գազայի հատվածից երեխաների Հայաստան տեղափոխման և բուժման համար կհատկացվի 16.7 միլիոն դրամ: Որոշումը կայացվել է ՀՀ կառավարության օգոստոսի 20-ի նիստում:
|
Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2026, 20:03
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդել են Հայկ Առաքելյանին նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 19:13
Արմինֆո.Մարդկանց թունավորման նոր դեպք է բացահայտվել Լոռու մարզում՝ հանրային սննդի օբյեկտում: 2026 թվականի հուլիսի 27-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն բանավոր հաղորդում է ստացվել սննդային թունավորման վերաբերյալ: Մեծ թվով մարդկանց մասնակցությամբ հարսանիքը տեղի է ունեցել Ճոճկան գյուղի Lori Peak ռեստորանում։
|
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2026, 13:35
ArmInfo. Բյուրեգավան, Արզնի և Նուռնուս համայնքներում խմելու ջրում հայտնաբերվել են բակտերիաներ, որոնք հանդիսանում են աղիքային (ֆեկալական) աղտոտվածության ցուցիչներ։ Այս մասին իր Facebook էջում հայտնում է Հայաստանի նախկին արդարադատության նախարար, նախկին փոխխոսնակ Արպինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով խմելու ջրի որակի մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:31
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
|
Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026, 14:07
Արմինֆո. Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:
|
Ուրբաթ, 17 Հուլիսի 2026, 12:21
ԱրմԻնֆո: Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում գրանցվել են աղիքային վարակի դեպքեր, որոնցից վեցը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:40
Արմինֆո. Կյանքի 70-րդ տարում մահացել է Հայաստանի առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր, պլաստիկ վիրաբույժ, "Ավանգարդ մեդ" բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գագիկ Գրիգորի Ստամբոլցյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայկական բժշկական ասոցիացիան։
|
Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:46
Արմինֆո. Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Էդգար Ղազարյանը հայտնել է իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքների շարունակման մասին։
|
Շաբաթ, 13 Հունիսի 2026, 15:06
Արմինֆո. Ընդամենը 5 ամսվա ընթացքում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ ողջունելով Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 15-րդ ազգային կոնգրեսի մասնակիցներին։
|
Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 11:20
Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարարությունը Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հետ համատեղ մշակել է «Գլոբալ գործողություններ՝ հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման հավասար հասանելիության ապահովման համար» բանաձևը: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, բանաձևը միաձայն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր 194 անդամ պետությունների կողմից՝ Ժնևում ընթացող ԱՀԿ 79-րդ նստաշրջանի շրջանակներում:
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026, 14:49
Արմինֆո.Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր, և առողջապահական մարմինները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին: Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026, 11:03
Արմինֆո.«Ապագա սերունդների պաշտպանություն. առողջությունը բնապահպանական օրակարգի կենտրոնում՝ Արալյան տարածաշրջանի դասերն ու լուծումները» թեմայով պանելային քննարկման արդյունքում, որը տեղի է ունեցել Տարածաշրջանային բնապահպանական համաժողովի (RES) շրջանակներում, ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ ուղղված բնապահպանական ռիսկերի նվազեցմանը և առողջապահական համակարգերի ամրապնդմանը:
|