Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 16:46
Արմինֆո."Արարատ" ֆուտբոլային ակումբը խորին ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ: Նրա մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 12-ին։
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 11:21
Արմինֆո: Հայկական ներկայության վկայությունները Արցախում հողին են հավասարեցվում միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպան և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 15:00
Արմինֆո. Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը չի համաձայնել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների վերաբերյալ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատականին:
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 11:48
ԱրմԻնֆո. ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 15:44
Արմինֆո.Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի Արցախի դեմ թշնամական 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտի 6-րդ տարելիցի օրը բաց նամակներ է հղել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը՝ ներկայացնելով իր պահանջները:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 17:07
Արմինֆո.Արցախցի գրող, լրագրող Աշոտ Բեգլարյանի "Փրկված մեղեդի" պատմվածքը, որը հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2016 թվականի քառօրյա պատերազմի իրական դեպքերի վրա, ներառվել է Հայաստանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:30
ԱրմԻնֆո.Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Հայաստանում COP17-ում արված հայտարարությունների վերաբերյալ: Բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանման և միջազգային հանրության պատասխանատվության մասին խոսելիս նա չի հիշատակել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և հայրենիք վերադառնալու նրանց իրավունքի մասին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:53
ԱրմԻնֆո. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) պաշտպանության բանակի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը չորրորդ տարին անընդմեջ նշում է իր ծննդյան օրը ադրբեջանական բանտում: Նա ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 15-ին:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 13:45
ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 17:04
Արմինֆո. Հայաստանի մարզերում բնակարանների վաճառքի առաջարկների 82% - ը չի համապատասխանում բռնի տեղահանված արցախցիների համար պետական ծրագրի ֆինանսական հնարավորություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026, 18:16
Արմինֆո. Արցախի խորհրդարանի պատգամավորները ՀՅԴ "Հայ Դատի" կենտրոնական խորհրդի, գրասենյակների և հանձնախմբերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի առաջմղման ռազմավարությունը:
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 18:46
Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը ոչ թե անցյալի հարց է, այլ՝ մարդու իրավունքների: Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Արցախցիների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներն ու դրանց լուծումները" խորագրով լսումների ժամանակ հայտարարել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
|
Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026, 17:51
Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ներկայացուցիչները լքել են ԱԺ լսումները, որտեղ քննարկվել են արցախցիների խնդիրները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կողմից փախստականների աջակցության կառավարության ծրագրի վերաբերյալ հնչեցրած քննադատությունից հետո:
|
Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026, 13:48
ԱրմԻնֆո: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երախտագիտությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Վիսբադենում Հեսսիայի խաղաղության մրցանակը ստանալու կապակցությամբ համարվում է մեղսակիցություն Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններին: Այս մասին սեպտեմբերի 22-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 18:56
Արմինֆո. Ադրբեջանը լիովին իրավունք ունի պատմելու սեփական ազգի պատմությունը, սակայն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել: Ինչպես հաղորդում է The Christian Post առցանց թերթը, այդ մասին հայտարարել է Save Armenia իրավապաշտպան նախաձեռնության գլխավոր տնօրեն, գլոբալ կրոնական ազատության հարցերով զբաղվող քրիստոնյա առաջնորդ Դոկտոր Փոլ Մյուրեյը։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 15:10
Արմինֆո. Սեպտեմբերի 17-ին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրանք իշխանություններից կոնկրետ քայլեր են պահանջել իրենց կենսական խնդիրների լուծման ուղղությամբ։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 11:40
ԱրմԻնֆո. Երևանում կայացել են Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունները նախագահել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։
|
Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026, 10:30
ԱրմԻնֆո. Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրը տոնական միջոցառումների կազմակերպությունն անվանել է նրբագեղ ծաղր, որը սկիզբ դրեց Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթին։
|