Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026, 12:53
Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում կարող է իդեալական աշխարհաքաղաքական ավար դառնալ նրանց համար, ովքեր դարերով սպասել են պահի, որպեսզի այն բաժանեն ազդեցության ոլորտների, կարծում է լրագրող Դմիտրի Կիսելյովը, որի խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի"-ն:
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 14:13
ԱրմԻնֆո. Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին հայտարարել է խորհրդարանական ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:00
Արմինֆո. Զեղծարարներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում փոխանցումների, շահումների և բոնուսների կեղծ սքրինշոթեր, որպեսզի ստիպեն զոհին տալ ապրանքը կամ ուղարկել իրական գումար։ Բանկային հավելվածի սքրինշոթը կարող է համոզիչ թվալ․ անհրաժեշտ գումար, ծանոթ լոգո, «փոխանցումը կատարված է» կարգավիճակ։ Բայց էկրանի վրա հայտնված նկարը դեռ չի նշանակում, որ գումարը տեղ է հասել։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:42
Արմինֆո. Ընդդիմությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ նրա ծրագրերը կասեցնելու փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են բավարարվել նրանով, որ "համենայն դեպս, իրենք պատասխան են տալիս": Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը հրահրել էր Նիկոլ Փաշինյանի կառավարխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:39
Արմինֆո.Երևանի Գաջեգործների փողոցում ՝ դեպի Աղի լիճ տանող ճանապարհին, տեղամասի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկ քաղաքացի հոսպիտալացվել է:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:52
Արմինֆո.COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձին հանդիպումներ է անցկացրել է Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ․ ուշադրության կենտրոնում եղել են բնապահպանական համագործակցության հեռանկարները։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:12
Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 14:27
Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամի (FRLD) գործադիր տնօրեն Իբրահիմա Շեյխ Դիոնգի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 12:29
ԱրմԻնֆո. Հայաստանը չպետք է վտանգի ենթարկի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առկա հնարավորությունները, այլ պետք է դրանք օգտագործի զարգացման, ընդլայնման և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համար։ Այսպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանն արձագանքեց ԵԱՏՄ-ի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցին այն մասին, թե ինչ է սպառնում Հայաստանի տնտեսությանը՝ երկրի՝ այդ կառույցից դուրս գալու կամ անդամակցությունը կասեցնելու դեպքում։ Իր նոր ուղերձում, որը փոխանցվել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ), նա ներկայացրել է Հայաստանի տնտեսության իրական ռիսկերը՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 19:41
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և "Որմնանկար - մոնումենտալ ժառանգություն" հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանների, մասնավորապես, որմնանկարների պահպանության նպատակով:
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:50
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի կողմից "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի վավերացումն՝ առանց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու, լուրջ սպառնալիքներ է պարունակում:
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո.Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան (EAFJD) դատապարտում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և "Մենք ենք մեր սարերը" երգի - պարի պետական համույթի բացառումը Վիեննայում կայանալիք միջազգային մշակութային փառատոնից՝ քաղաքական դրդապատճառներով:
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:23
Արմինֆո. Շարունակվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի համար միջազգային ֆինանսավորման ներգրավման աշխատանքները։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:06
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, սակայն թույլ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հայտարարության մեջ:
|
Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 14:43
Արմինֆո. Այսօր առավոտյան՝ ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ, Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ խորհրդի ամդամ Արամ Կարապետյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:14
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 11:22
ԱրմԻնֆո. Հայաստանում քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Այսպես է Amsterdam&Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի «Ուժեղ Հայաստան»ի թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալությունը։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 11:14
ԱրմԻնֆո. Հայր և որդի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմնությունից և անօրինականությունից, վերաբերում է բացառապես ֆինանսական մեղադրանքներին, և չկան հիմքեր նախաքննությանը խոչընդոտելու վտանգի մասին մեղադրանքների համար։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 21:17
Արմինֆո. Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 18:08
Արմինֆո.Երևանի Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը ցանկանում են օրենքով նախատեսված փոխհատուցում ստանալ իրենց ապամոնտաժված գույքի դիմաց: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարսիկ Հովսեփյանը, ով ներկայացնում է երկու կրպակների սեփականատերերի շահերը։
|