20
Կանաչ միջոցառումներ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) և Ուրցաձոր համայնքում
 Հինգշաբթի, 12 Հուլիսի 2018, 21:11

Արմինֆո. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության արդյունքում, էլեկտրական հեծանիվների լիցքավորման արևային կայաններ են ստեղծվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) երկրորդ անտառակայանի և Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի տարածքում: «Արևորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծով կառուցված հեծանվակայանները  զինված են արևային վահանակներով և մարտկոցներով: Արդյունքում, հեծանիվները լիցքավորվելու են բացառապես արևային էներգիայով՝ կանխելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը։ Ծրագրի կարևոր մյուս նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Արծվիկ Մինասյան. Կարևոր է հասկանալ, թե ինչն է հրդեհ հարուցել «Խոսրովի անտառ՚ արգելոցում
 Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 16:46

Արմինֆո. «Գլոբալ ջերմացումը նպաստեց այն բանին, որ ողջ աշխարհում ամռանը հրդեհներ  մոլեգնեցին, այդ ճակատագրից չխուսափեց նաև Հայաստանը: Մենք պետք է ակտիվորեն զբաղվենք հրդեհների կանխարգելմամբ և կլիմայի մեղմացմամբ. ստեղծենք ավելի շատ կանաչ տարածքներ, նվազեցնենք ածխաթթու գազի արտանետումների մակարդակը՚, - հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում:

 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 19:10

Արմինֆո.

ԱՄՆ Հայաստանին կօգնի գնահատել հրդեհների վնասը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 17:54

Արմինֆո.ԱՄՆ Հայաստանին կօգնի գնահատել Բյուրականի և <<Խոսրովի անտառ> արգելոցի հրդեհների վնասը: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ  Մինասյանը: Նրա ասելով, հարկավոր է պարզել Բյուրականի մերձակայքում հրդեհի վնասի մակերեսը: Հրդեհն արդեն, գործնականում, լիովին մարվել է, սակայն առկա են մասամբ կամ լիովին պահպանվող օջախներ: Նախնական տվյալների համաձայն, Բյուրականում այրվել է 20 հա տարածք:

Կառավարությունում քննարկել են հանրապետության տարածքում խոշոր հրդեհների հետևանքների վերացման աշխատանքները
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2017, 11:13

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման, հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: 

Հայտնաբերվել է որսագողերի  կողմից էլեկտրահարման միջոցով որսված աննախադեպ  քանակի «կարմրախայտ» տեսակի ձուկ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2017, 18:17

Արմինֆո. Սույն թվականի օգոստոսի 27-ի երեկոյան «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհված տարածքներում հետմարման աշխատանքների ընթացքում, իրականացրել են դիտարկումներ հատուկ պահպանվող  տարածքի բոլոր տեղամասերում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, օգոստոսի 28-ի գիշերվա Ժամը 2:30-ին արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասով անցնող ճանապարհին նկատել են Նիվա մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա, որում հայտնաբերվել է  «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ, մեկ մարտկոց, երկու հոսանքի ձևափոխիչ և ձկնորսական այլ պարագաներ: Մեքենայում եղել են ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչներ, 1978թ. ծնված Ն. Վ.-ն և 1977թ. ծնված Վ. Պ.-ն: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին: ՀՀ բնապահպանության նախարարության և ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել է առգրավված ձկան և որսամիջոցների հաշվառում: Հաշվարկվում է շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:

Արծվիկ Մինասյան. Մի փորձեք սև կատու փնտրել մութ սենյակում, հատկապես` եթե այնտեղ կատու չկա
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 23:10

Արմինֆո. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հորդորել է սև կատու չփնտրել մութ սենյակում, հատկապես, եթե այնտեղ կատու չկա: «Գործին նվիրվածությունն ու կազմակերպվածությունը, որը դրսևորել են բոլորը Վայոց ձորի մարզում և «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, արժանի են ամեն տեսակի դրվատանքի», - օգոստոսի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Արծվիկ Մինասյանը:

Դավիթ Տոնոյան. ԱԻՆ-ը հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է իրավիճակին համարժեք
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017, 17:15

Արմինֆո. Հայաստանի ԱԻՆ-ը Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին օգնության վերաբերյալ հարցման առնչությամբ չի ուշացել և գործել է  իրավիճակին համարժեք: Այդ մասին հայտարարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 24-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու ռուսաստանցի գործընկերները հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվեցին երրորդ օրը միայն:

«Խոսրովի անտառե պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
 Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017, 12:29

Արմինֆո.  ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Խոսրովի անտառե պետական արգելոցե պետական ոչ առևտրային կազմակերպության անվամբ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որոնցում կուտակված միջոցները կուղղվեն բացառապես «Խոսրովի անտառե պետական արգելոցի հակահրդեհային կարողությունների հզորացմանը և այլ կարիքներին։

Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2017, 12:06

Արմինֆո.Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2017, 12:37

Արմինֆո.

 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 19:38

Արմինֆո.

Հրդեհի հիմնական օջախները մարվել են. Կառավարության նիստում զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների մասին
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 17:12

Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն այսօր կառավարության նիստում զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017, 11:20

Արմինֆո. Օգոստոսի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացնում են Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն:

Բնապահպան. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառի» կենսաբազմազանությանը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 16:25

Արմինֆո. Հրդեհը վիթխարի վնաս է պատճառել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը: Այդ մասին հայտարարել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը` օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Արծվիկ Մինասյան. Հրդեհն ընդգրկում է արգելոցի էական մասը, որը բնապահպանական առումով չափազանց մեծ վնաս է
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:58

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո օգոստոսի 15-ի լուսաբացից վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհի դեմ պայքարին մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ:  Օգոստոսի 12-ից արգելոցում բռնկված հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նոր թափով:  «Խոսրովի անտառե պետական արգելոցի  Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է  նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը:

Հրդեհաշիջող օդանավը կիրականացնի նաև 3-րդ թռիչքը
 Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017, 13:14

Արմինֆո. ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարության մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելանոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:56

Արմինֆո. ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76ե ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

Հայտարարվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:16

Արմինֆո.ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՜ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող ոչ պետական առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ-ը նոր ուժեր է ներգրավում «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման համար
 Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017, 15:10

Արմինֆո.ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառե պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:




Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան