Arminfo.info

238
ՀԿԵ. ՀՀ ՔԿ-ն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ
 Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 15:05

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղիե ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ: Այդ մասին ասվում է ՀԿԵ՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

Երկաթուղում ստեղծված իրավիճակի պատճառը շարքային երկաթուղայինների անտեղյակությունն էր
 Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 12:20

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն ընկերության ղեկավարության և արհմիութենական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանձնարարել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին լիարժեք կատարել աշխատանքի նախագծային ցուցանիշները:

Տոնոյան. Հայաստանը և Ռուսաստանը դեռևս բանակցում են զենքի մատակարարման շուրջ`100 միլիոն դոլարի վարկի շրջանակներում
 Երկուշաբթի, 12 Նոյեմբերի 2018, 20:26

Արմինֆո. Հայաստանը և Ռուսաստանը դեռևս բանակցում են զենքի մատակարարման հարցի շուրջ`100 միլիոն դոլարի զենքի վարկի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով հարցին, թե որ փուլում է գտնվում 100 մլն դոլարի զենքի վարկի իրականացումը:

«Ռոստելեկոմ»-ը ներդրումներ է իրականացնում հայկական հեռուստաբովանդակության զարգացման ուղղությամբ
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 15:48

Արմինֆո.Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից և տրամադրելով բաժանորդներին մշտապես թարմացվող ժամանակակից ծառայություններ՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը հայաստանյան սպառողների համար եթերը մշտապես համալրում է ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական հեռուստաալիքներով ու բովանդակությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեն պարզում է Մեղրի-Կապան երկաթուղու հատվածի ապամոնտաժման հանգամանքները, որը գտնվում է ՀԿԵ-ի իրավասության ներքո
 Երկուշաբթի, 8 Հոկտեմբերի 2018, 19:00

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում  են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան–Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 

ՀՀ ՔԿ. Գործարար Լևոն Մարկոսին սեփականությունից զրկելու քրեական գործի հետ առնչությոփւն ունեցող բարձրաստիճան անձանց մեջ նշվում է Սերժ Սարգսյանի անունը
 Հինգշաբթի, 30 Օգոստոսի 2018, 20:43

Արմինֆո. «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։

«Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռևս 2009թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշված ընկերության բաժնետոմսերն առերևույթ հափշտակելու համար 2009թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լևոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:

2018թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լևոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, և վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

2018թ. հունիսի 19-ին Լևոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, և նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լևոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երևան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Լևոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում և վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց և այդ մասին բարձրաձայնելուց հետո Լևոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երևան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։

Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը և Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երևանի Ձերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը և երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։

Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաև Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը: 

ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը և կարճվել քրեական գործի վարույթը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
 

Հայաստանում առավոտյան ժամերին կդադարեցվեն թվային հեռուստաալիքների հեռարձակումները
 Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2018, 17:29

Արմինֆո.Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում 06.00-ից մինչև 09.00-ը կդադարեցվի թվային հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անանյանը
 Երեքշաբթի, 14 Օգոստոսի 2018, 13:47

Արմինֆո. Օգոստոսի 10-ին «Արդշինբանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արդշինբանկի վարչության նախագահ է նշանակվել Արտակ Կլիմենտի Անանյանը:

 Երեքշաբթի, 24 Հուլիսի 2018, 14:34

Արմինֆո.

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ԵՎ «ԱՅԲ» ԴՊՐՈՑԸ ԱՄՓՈՓԵՑԻՆ«ԲԱՐԵՎ ԱՊԱԳԱՅԻՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
 Երեքշաբթի, 17 Հուլիսի 2018, 13:03

Արմինֆո. «Այբ» դպրոցի սաների նախաձեռնած և «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագիծը հանրության ուշադրությանը ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։

Թումո ամառային ճամբարը այս տարի եվս անմոռանալի ու տեխնո օրեր է պարգեվում երեխաներին
 Չորեքշաբթի, 4 Հուլիսի 2018, 17:38

Արմինֆո.ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի ամառային ճամբարը 2018թ․ ամռանը ութ անմոռանալի շաբաթներ է պարգևելու ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից ժամանած երեխաներին։

«ԱՅԲ» դպրոցի սաներն ամռանը պրակտիկա կանցնեն «Ռոստելեկոմի» գրասենյակում
 Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018, 16:09

Արմինֆո.Հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի թիմը մասնակցեց «Այբ» դպրոցի կազմակերպած՝ «Սովորում ենք աշխատելով» (Ayb Internship Fair) միջոցառմանը՝ նվիրված դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու ընկերությունների գործունեության մասին իրազեկմանը։

Նոր շահավետ առաջարկ «Ռոստելեկոմ»-ի բաժանորդների համար՝ «puzzle»
 Չորեքշաբթի, 27 Հունիսի 2018, 18:45

Արմինֆո.Հունիսի 25-ից «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր շահավետ առաջարկ՝  «Puzzle», որը Տրիո ծառայությունների փաթեթի բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու բազմաթիվ նոր հնարավորություններից` ամսավճարին ավելացնելով ընդամենը 500 դրամ գումար։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մտադիր է վարկային պորտֆելի և ակտիվների հարաբերակցությունն ավելացնել`50% -ից մինչև 70%
 Ուրբաթ, 15 Հունիսի 2018, 16:17

Արմինֆո. Հայաստանի առավել դինամիկ զարգացող բանկերից մեկը`ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կշարունակի զարգացնել ակտիվ վարկային քաղաքականությունը, որն իր տեմպերով զգալիորեն գերազանցում է շուկայի միջին ցուցանիշները, և այս տարի նախատեսում է վարկային պորտֆելի և ակտիվների հարաբերակցությունն ավելացնել`50% -ից մինչև 70%: Այս մասին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի 11-րդ ընդհանուր ժողովում այսօր հայտարարել է բանկի խորհրդի նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Այբ» դպրոցում մեկնարկել է «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը
 Հինգշաբթի, 31 Մայիսի 2018, 15:34

Արմինֆո.«Այբ» դպրոցում մայիսի 30-ին մեկնարկեց «Ռոստելեկոմի» հետ համատեղ իրականացվող «Բարև ապագայից» նախագծի առաջին ցուցադրություն-քննարկումը, որի մասնակիցները ծանոթացան ապագայի տեխնոլոգիաների համաշխարհային վերջին միտումներին, հաղորդակցվեցին ամենաանհավանական ոլորտներում դրանց կիրառությանը (օրինակ՝ արհեստական բանականությանն արվեստում) և տեղեկացան հայաստանյան զարգացումներին։

Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 17 Մայիսի 2018, 17:50

Արմինֆո. Մայիսի 16-ին Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

ՏՀՏ ծրագրային լուծումներն այսուհետ «Ռոստելեկոմ»-ի շնորհիվ կկիրառվեն նաև ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների ժամանակ
 Ուրբաթ, 11 Մայիսի 2018, 19:47

Արմինֆո. Մայիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ուներ բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։ Այս մասին տեղեկացրել է Ռոսըելեկոմ ընկերության մամուլի ծառայությունը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն անժամկետ գործադուլ են հայտարարել աշխատավարձերի բարձրացման պահանջով
 Ուրբաթ, 11 Մայիսի 2018, 13:16

Արմինֆո. Երկրորդ օրն է շարունակվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլը, որոնք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:

Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել միանգամից երեք արժույթով`դրամով, դոլարով և եվրոյով պարտատոմսերի նախնական տեղաբաշխմանը
 Հինգշաբթի, 10 Մայիսի 2018, 12:37

Արմինֆո.Ապրիլի 26-ից սկսվել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ 2018թ առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերին զուգահեռ թողարկվել են նաև Եվրո արժույթով պարտատոմսեր:

«Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է մայիսի 9-ը և ներկայացնում անակնկալներն իր բաժանորդների համար
 Երեքշաբթի, 8 Մայիսի 2018, 16:14

Արմինֆո.«Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։




Մեկնաբանվողներ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ