Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:17

Արմինֆո.COP17-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:16

Արմինֆո. COP17-ի շրջանակներում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է հին ձեռագրերի թանգարան՝ Մատենադարան:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:14

Արմինֆո.Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։

Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 20:31

Արմինֆո.Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները։ Այդ մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:44

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին:

Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:01

Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։

Պարոն Իգնացիո Կասիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջայց  են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավար Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 18:55

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։

ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55

Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:

Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:54

Արմինֆո.Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հոկտեմբերի 15-17-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան:

Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:34

Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։

Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20

Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։   

Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ընդերքօգտագործման և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:13

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Ալիբեկ Կուանտիրովին, ով Հայաստանում է COP17-ի շրջանակներում։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:28

Արմինֆո.IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։ Բանկի բոլոր մասնաճյուղերը տոնական տրամադրությամբ, անակնկալներով ու նվերներով ողջ օրը սպասարկում էին հաճախորդներին։ Հերթական գործարքի համար մասնաճյուղեր այցելած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու թեմատիկ նվերներից որևէ մեկը՝ պտտելով հաջողության անիվը։

Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:04

Արմինֆո.Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ՝ Շինարարների փողոցում, քաղաքային իշխանություններն ապամոնտաժում են "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը՝ Սասուն Առաքելյանին պատկանող բենզալցակայանը: Հատկանշական է, որ աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը միջամտել է այդ փողոցումմ խախտելով երկրի օրենքները, խանութների և կրպակների քանդմանն առնչվող իրավիճակին:

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության գործընթացը
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:01

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտության գործընթացը:

Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:26

Արմինֆո.Ռուսաստանը բազմիցս տարբեր մակարդակներով ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և պատրաստ է մասնակցել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ զրույցում։

 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:23

Արմինֆո.

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:14

Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա:

Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:51

Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։




Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ