Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։ |
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։ |
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:18
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն բյուրոյի անդամ Իշխան Սաղաթելյանը Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանյատիսի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի սոցիալ դեմոկրատական քաղաքական խմբի և ՀՅ Դաշնակցության միջև ավելի քան տասը տարվա բարձր մակարդակի հարաբերությունների խորացման ուղղությամբ հետագա աշխատանքները։ |
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 14:33
Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:16
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:04
Արմինֆո.Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 13:55
ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ անդրադարձել է քաղաքում ՃՏՊ-ների պատճառով երթևեկության դժվարացման խնդրին։ Հոկտեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցության ընթացքում նա կրկնել է, որ ծանր հետևանքներ չունեցող ՃՏՊ-ների դեպքում միջադեպի մասնակիցները 15 րոպեի ընթացքում պետք է ազատեն երթևեկելի հատվածը, հակառակ դեպքում կտուգանվեն։ |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 13:28
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն հնարավոր առիթով ուղիղ հեռարձակում են անցկացնում և տարբեր հարթակներից երկար-բարակ հայտարարություններ են անում, դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել Ադրբեջանի սահմանը դեպի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին պատգամավոր և անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը: |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 12:47
ԱրմԻնֆո. Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի հերթական նիստում Երևանի քաղաքապետարանի իշխանությունները նախատեսում են հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ, որի համաձայն՝ քաղաքապետի աշխատավարձը կաճի ավելի քան 50%-ով՝ 1,320,000 դրամից մինչև 2,080,000 դրամ, ինչը կազմում է 760,000 դրամի աճ: Այս մասին հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը: |
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 12:40
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:40
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:28
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:25
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:49
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 17:04
Արմինֆո. Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հաղորդել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ։ |
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 13:18
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:15
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:40
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 10:39
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:13
|