Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:14
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունն արգելել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի մուտքը երկիր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Բադալյանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 17:22
Արմինֆո. "Արթիկ" քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Սիմոնյանը դիմել է ԱրմԻնֆո-ի խմբագրություն՝ բանտի ղեկավարության կողմից անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ բողոքներով:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 16:37
Արմինֆո. Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա՝ նոր սահմանադրության ընդունման հարցում։ Հոկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 15:43
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր եւ շուրջ 235,000,000 դրամ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:24
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:17
Արմինֆո. «Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 13:45
ԱրմԻնֆո. Ադրբեջանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Առաջին Արցախյան պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշարձանը։ Այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը՝ իր Fаcebook-յան էջում։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 12:04
ԱրմԻնֆո. «Տաթևի թևեր» ճոպանուղին նշում է գործարկման 16-ամյակը։ Հոբելյանական տարում հայկական նախագիծը հինգերորդ անգամ առաջադրվել է World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակին՝ World's Leading Cable Car Ride՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 11:47
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ից 11-ը Դիլիջանում անցկացվեց Tourism Regional Forum (TRF) 2026-ը՝ զբոսաշրջության, հյուրընկալության, ներդրումների, մշակույթի և քաղաքային միջավայրի զարգացման ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Green Rock-ի նախաձեռնությամբ անցկացված ֆորումը երկրորդ անգամ համախմբեց ոլորտի մասնագետներին՝ շարունակելով 2024 թվականին մեկնարկած նախաձեռնությունը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 20:19
Արմինֆո. Ուկրաինան և Հայաստանն ամուր հիմք ունեն համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առաջ մղելու համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան՝ վկայակոչելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:05
Արմինֆո.Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի արդարադատության ոլորտի կառույցների, միջազգային գործընկերների և ԵՄ տեխնիկական աջակցության թիմի հետ մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:50
Արմինֆո.Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:40
Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 14:33
Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 13:14
ԱրմԻնֆո։ Վաղ առավոտից բուլդոզերներ են աշխատում Երևանի Աջափնյակ շրջանի Շինարարների փողոցում՝ քանդելով կրպակներն ու շինանյութերի խանութները։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 11:08
ԱրմԻնֆո: ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունիի մունիցիպալիտետի բնակիչների հետ՝ քննարկելու «Tripp Route for International Peace and Prosperity» (TRIPP) ծրագիրը և պատասխանելու նրանց հարցերին: Այս մասին հաղորդվել է TRIPP նախագծի պաշտոնական էջում Հայաստանում:
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 18:16
Արմինֆո. Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը կայցելի Հայաստան և Վրաստան: Այդ մասին հաղորդում է Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
|