


Արմինֆո. Ռուսաստանը չի խուսափի Վրաստանի հետ բովանդակալից քաղաքական երկխոսությունից, եթե Թբիլիսին պատրաստ լինի դրան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Քաղաքական երկխոսության վերաբերյալ կարող եմ կրկնել. եթե և երբ Թբիլիսին պատրաստ լինի դրան, Մոսկվան չի խուսափի բովանդակալից քննարկումներից։ Ռուսաստանի հետ երկխոսությունից հրաժարվելու քաղաքականությունը, ինչպես 2008 թվականի ողբերգական իրադարձությունները, հանցավոր և անխոհեմ Սահակաշվիլիի ռեժիմի ժառանգության մասն է կազմում։ [...] Ես կարծում եմ, որ Թբիլիսին, գիտակցելով Արևմուտքի իրական նպատակները իր երկրի համար, սկսում է հասկանալ, որ Վրաստանի բարեկեցության բանալին ոչ թե առճակատման, այլ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է», - ասել է նա։



