


Արմինֆո.Արցախցի լեգենդար հետախույզ, "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանակիր, "Ուժեղ Հայաստանի" անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը (Կանդազ) ձերբակալվել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Նա պատմել է, որ Ավանեսյանը իրավապահների կողմից ձերբակալվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում։ Հովսեփյանի խոսքով՝ լեգենդար հետախույզի տանը խուզարկություններ են կատարվել, և քրեական վարույթի հետ կապված որևէ առարկա չի հայտնաբերվել: "Ավելին, նրա տանը ոչ մի արգելված առարկա չի հայտնաբերվել։ Ավանեսյանն անցնում է ընտրակաշառքի գործով և, բնականաբար, մեղքը չի ընդունում։ Այժմ մենք սպասում ենք Ավանեսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին դատական նիստի ժամի որոշմանը",- ասել է Հովսեփյանը, հավելելով, որ Ավանեսյանը ձերբակալված է և ունի մեղադրյալի կարգավիճակ։
"Այսպիսին է Նիկոլ Փաշինյանի "իրական Հայաստանի" դեմքը, ովքեր կյանքի են կոչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաղեմի երազանքները: 30 տարի Ալիեւը չէր կարող ձերբակալել Կանդազին, բայց դա հիմա մայր Հայաստանում կանեն Հայաստանի իշխանությունները", - ընդգծել է Հովսեփյանը՝ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ։ Նրա խոսքով ՝ այս քայլերով Հայաստանի իշխանությունները չեն կոտրի "Ուժեղ Հայաստանը", և փոփոխություններն անխուսափելի են՝ Սամվել Կարապետյանի հետ միասին:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդել էին, որ Ավանեսյանը և ևս 4 անձ ձերբակալվել են ընտրակաշառքի գործի շրջանակներում: Հրապարակված հաղորդագրության համաձայն, գործը հարուցվել է Ավանեսյանին գաղտնալսման հիման վրա։ Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ ընդդիմադիր գործիչները ձերբակալվում են գաղտնալսումների ձայնագրությունների հիման վրա։ Եվ առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք դրանք իրականացվել են օրենքի շրջանակներում դատարանի թույլտվություն ստանալուց հետո, թե այդ ամենն իրականացվում է օրենսդրության խախտմամբ։



