


Արմինֆո. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Ջիլիզա գյուղը հանձնվելու է Վրաստանին։
«Մի շարք լրատվամիջոցներ «տեղեկատվություն» են տարածել սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնության մասին, ըստ որի՝ Հայաստանն իբր Վրաստանին կհանձնի Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ մաս որևէ այլ երկրի հանձնելու մտադրության, ծրագրի կամ համաձայնության մասին ցանկացած հայտարարություն, գաղափար կամ «տեղեկություն» իր բնույթով չի կարող համապատասխանել իրականությանը։ Ուստի, ինչպես նախկինում, մենք հերքել ենք, հերքում ենք և հերքելու ենք նման բովանդակությամբ ցանկացած հրապարակում, քանի որ դրանք հնարովի են», - նշել է Նազելի Բաղդասարյանը:



