


Արմինֆո. Եվրոպան գնահատում է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այդ մասին մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության մարտահրավերները դուրս են գալիս Եվրոպական միության սահմաններից։ "Մենք դա հաստատել ենք նաեւ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ", - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Պատասխանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության վերաբերյալ ֆրանսիացի լրագրողների հարցերին ՝ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ամենակայուն լուծումը կլիներ Հորմուզի նեղուցի լիովին բացումը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ, նախ, ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ հրադադարի մասին, ապա, իրենք էլ հայտարարել են նեղուցի շրջափակման մասին: "Եթե ուզում են նորից բացել այն, շատ լավ է։ Այդ մասին մենք ասել ենք հենց սկզբից", - հայտարարել Է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ, այսպես թե այնպես, Փարիզը չի մասնակցի Մերձավոր Արեւելքում որեւէ ուժային գործողության։
Մակրոնը նաև կարևոր է համարում, որ հրադադարը պահպանվի նաև Լիբանանում:



