


Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական շտաբները մայիսի 8-ից սկսում են իրենց քարոզարշավը: Այդ մասին այսօր "Ուրախ ավտոբուսով" Սյունիքի մարզ այցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասել՝ բացի "Ուրախ ավտոբուսով" երթևեկելուց, գրեթե բոլոր բնակավայրերում շտաբների ներկայացուցիչներն ակտիվ քարոզարշավ են ծավալելու: Այդ նպատակով արդեն պատրաստ է նախընտրական քարոզչական բուկլետը, որտեղ ներկայացված է իշխող կուսակցության թիմի լուսանկարը և համառոտ անդրադարձը նրա ծրագրին: Փաշինյանը նշել է, որ գրքույկում նշված է նաև կուսակցության կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ ծրագրի ամբողջական բովանդակությանը:
Վարչապետը հիշեցրել է, որ "Քաղաքացիական պայմանագիրը" քվեաթերթիկում 16-րդն է ։ Նա կուսակցության շտաբներին կոչ է արել նախապես պայմանավորված ժամկետներում սկսել ակտիվ ընտրարշավ։ "Պետք չէ սպասել, որ "Ուրախ ավտոբուսը" հասնի այս կամ այն բնակավայր։ Ընդհակառակը, մինչ այդ պետք է շատ ակտիվ քարոզչական աշխատանք տանել, որպեսզի հավաքենք քաղաքացիներին հուզող թեմաները, որոնց հնարավոր կլինի անդրադառնալ մարզերում մեր հանրահավաքների ժամանակ։ Ռազմավարությունը լինելու է այսպիսին. սկզբում լինելու են հանդիպումներ բնակավայրերի բնակիչների հետ, որից հետո մարզկենտրոններում անցկացվելու են հանրահավաքներ", - ասել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ Սյունիքում հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 9-ին՝ ժամը 19:30-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Դրանց մասնակցում է 19 քաղաքական ուժ ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։



