


Արմինֆո. Հայաստանը Եվրոպական միության անդամակցություն չի ցանկանում։ Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։ Նման կարծիք է հայտնել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։
«Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։ Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։ Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները, հիմնականում, ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ», - գրել է Սարգսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ Մոսկվան վերջնագիր էր ներկայացրել Երևանին՝ հնարավորինս արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության կամ Եվրամիության անդամության հարցում ։



