


Արմինֆո.ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Հայաստանի ԿԸՀ հաղորդագրության համաձայն, ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։
Նշենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 19 քաղաքական ուժ։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ընտրություններին հետևելու են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի, ԱՊՀ ՄԽՎ-ի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:



