Arminfo.info


 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 14:46
Ալինա Հովհաննիսյան

«Նաիրի» կինոթատրոնի վերադարձը. կինոն որպես իրադարձություն

«Նաիրի» կինոթատրոնի վերադարձը. կինոն որպես իրադարձություն

Արմինֆո.Ավելի քան տասը տարի անց Երևանի գրեթե դարավոր պատմություն ունեցող «Նաիրի» կինոթատրոնի դռները կրկին բացվել են քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի առջև:

Այս վերադարձը սոսկ հերթական մշակութային իրադարձությունը չէ, այլ անդրադարձ Երևանի առաջին կինոթատրոններից մեկի ակունքներին, որի պատմությունը սկսվում է նախորդ դարասկզբին: Սկզբնապես այն գտնվում էր Ամիրյան փողոցում, իսկ 1950-ական թվականներին ստացավ նոր շենք՝ կառուցված ստալինյան նեոկլասիցիզմի ոճով՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական դպրոցի ներկայացուցիչ Գևորգ Թամանյանի նախագծով:

Հենց այստեղ են տեղի ունեցել առաջին խորհրդային ֆիլմերից մեկի՝ «Զարեի» ցուցադրությունները, ինչը հատուկ նշանակություն է տալիս այս վայրին ազգային կինովարձույթի կայացման պատմության մեջ:

Կինոթատրոնի ճակատագիրը հեշտ չի դասավորվել. ակտիվ գործունեության շրջաններին փոխարինելու են եկել երկարատև դադարները, երբ այն կա՛մ պարապուրդի էր մատնված, կա՛մ լիարժեքորեն չէր կատարում իր հիմնական գործառույթը:
Եվ այնուամենայնիվ, ինչպես հաճախ պատահում է իսկական մշակութային տարածքների հետ, «Նաիրին» չանհետացավ: Այն կարծես համբերատար սպասում էր իր վերադարձին: Այսօր սա արդեն սոսկ վերակառուցումից հետո վերաբացված կինոթատրոն չէ, այլ փորձ՝ վերադառնալու այն ելակետին, որտեղ կինոն դառնում է իրադարձություն, այլ ոչ թե սոսկ ֆոն: Սա ավելի շուտ վերածնունդ է, քան նոր փուլ՝ կորսված ձայնը վերականգնելու և իր հանդիսատեսին կրկին գտնելու ձգտում:
«ԱրմԻնֆո»-ի թղթակիցն այցելել է «Նաիրի» կինոթատրոն և ծանոթացել նորացված տարածքին, որտեղ ժամանակակից լուծումները չեն հակասում պատմությանը, այլ օրգանապես լրացնում և զարգացնում են այն:
Կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանի հետ զրույցում հաջողվեց տեղեկանալ «Նաիրիի» տեսլականի և զարգացման հեռանկարների մասին, որն այսօր թևակոխում է իր պատմության նոր փուլ՝ խնամքով պահպանելով անցյալը և միևնույն ժամանակ վերստին հաստատվելով որպես քաղաքի մշակութային կյանքի կարևոր մաս:

Նորացված «Նաիրին» որպես ժամանակների կապ

Այս փուլում «Նաիրի» կինոթատրոնում գործում է մեկ նորացված դահլիճ՝ հագեցած էրգոնոմիկ բազկաթոռներով: Թամրազյանի խոսքով՝ հաջողվել է ձեռք բերել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ Christie CP2411-RBe 2K լազերային պրոյեկտոր և Dolby CP950 թվային ձայնային համակարգ:
«Քանի որ վերաբացվում ենք, պետք է, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինի»,- ընդգծել է նա:

Գործող դահլիճում նախատեսված է 175 տեղ պարտերում և 20 տեղ պատշգամբում՝ VIP գոտում: Նախագծման ժամանակ նպատակ չի դրվել ավելացնել տեղերի քանակը և, համապատասխանաբար, առավելագույնի հասցնել տոմսերի վաճառքը. ընդհակառակը, բազկաթոռների միջև հեռավորությունները հաշվարկվել են՝ հաշվի առնելով էրգոնոմիկան, որպեսզի առաջին հերթին ապահովվի հարմարավետությունը կինոդիտման ժամանակ: Բազկաթոռներն իրենք մասնագիտացված են իտալական արտադրողի կողմից կինոթատրոնների համար. մեջքը չի հոգնում և չի քրտնում, ոչ մի անհարմարություն չկա նույնիսկ ֆիլմի երկարատև դիտման դեպքում:

Մոտակա ժամանակներս նախատեսվում է ավարտել վերակառուցումը և գործարկել ևս երկու դահլիճ՝ ավելի կամերային: Դա հնարավոր կդառնա օգտագործվող տարածքների վարձակալության հետ կապված իրավական հարցերի լուծումից հետո: Բացի այդ, հաշվի առնելով, որ «Նաիրի» կինոթատրոնն ունի տեղական նշանակության մշակութային հուշարձանի կարգավիճակ, համաձայն օրենքի՝ շենքի հարկի տակ այլ գործունեություն չի թույլատրվում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի VIP գոտին, որը գտնվում է պատշգամբում՝ արտահայտիչ «կինոյի» ոճով պատրաստված բարի կողքին: Անհրաժեշտության դեպքում հյուրերը կարող են օգտվել լրացուցիչ ծառայություններից: VIP դահլիճի մուտքի մոտ նախատեսված է նաև լաունջ գոտի, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել մինչև սեանսի սկիզբը՝ թեթև հյուրասիրությամբ և հաճելի երաժշտության ներքո:
«Իմաստն այն է, որ այն ամենը, ինչ կարող է պետք գալ մարդուն ֆիլմ դիտելիս, նա կարողանա գտնել այստեղ: Դրա համար բոլոր պայմանները ստեղծված են»,- նշել է կինոթատրոնի տնօրենը:

Լիարժեք ձևաչափով հանդիսավոր բացումը, Թամրազյանի խոսքով, պետք է սպասել ամռան վերջին՝ ևս երկու դահլիճների գործարկումից հետո:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն էր սկզբունքորեն կարևոր պահպանել վերակառուցման ժամանակ, Լիաննա Թամրազյանը խոստովանել է, որ իր համար անձնապես գլխավորը հանդիսատեսին այս վայրի մասին հուշերը վերադարձնելն էր:
«Շատ երևանցիների համար «Նաիրի» կինոթատրոնը շատ թանկ է. սա երիտասարդության, հանդիպումների, բացահայտումների վայր է: Եվ արդեն այսօր ես շատ ջերմ արձագանքներ եմ լսում այն մասին, որ կինոթատրոնը կրկին բացվել է»,- կիսվել է նա:

Ի՞նչ են այժմ ցուցադրում կինոյում:

Այն ժամանակ, երբ «Նաիրի» կինոթատրոնը երկրորդ կյանք ստացավ 2000-ականների սկզբի վերակառուցումից հետո, տնօրենի խոսքով, այն շատ առումներով առաջ էր իր ժամանակից: Այդ ժամանակ Երևանում կինոթատրոնային մշակույթը անկում էր ապրում, և կինոն այնքան պահանջված չէր, որքան այսօր:
Այսօր, սակայն, արդյունաբերությունը զարգանում է ոչ միայն վարձույթի տեսանկյունից, այլև հայրենական կինոարտադրության ակտիվ աճի հաշվին: Թամրազյանի կարծիքով՝ հայկական կինոյի հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում հենց երիտասարդ սերունդը:
«Մենք դա հաշվի կառնենք: Կարծում եմ՝ կարևոր է աջակցել մեր արտադրողներին, որովհետև հիմա էկրանների պակաս է զգացվում, մինչդեռ հեղինակներն իրենք գնալով շատանում են, և դա շատ լավ է»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ռեպերտուարում նախկինի պես ներկա կլինեն թե՛ կոմերցիոն հիթերը, թե՛ հեղինակային կինոն, թե՛ կլասիկ ֆիլմերը:
Այսպիսով ձևավորվում է միջժանրային հավասարակշռություն, ինչը ժամանակի ընթացքում թույլ կտա կինոթատրոնին մշակել իր սեփական, ճանաչելի ձեռագիրը:

Կինո և տեխնոլոգիաներ. նոր փորձառություն հանդիսատեսի համար

«Նաիրի» կինոթատրոնի թիմի համար առանցքային ուղղություններից մեկը դարձավ սեփական՝ Nairi Cinema հավելվածի ստեղծումը, որը պետք է դառնա ոչ թե պարզապես տոմսերի գնման ծառայություն, այլ լիարժեք հարթակ հանդիսատեսի հետ շփման համար: Հավելվածի միջոցով հյուրերը կկարողանան հետևել ազդագրին, ստանալ հատուկ առաջարկներ և դառնալ կինոթատրոնի մշտական այցելուների համայնքի մի մասը: Ապագայում այստեղ պլանավորում են զարգացնել լոյալության ակումբ՝ փակ միջոցառումների, հատուկ ցուցադրությունների և թեմատիկ late night (ուշ երեկոյան) սեանսների հասանելիությամբ:
Ընդ որում, հավելվածը կդառնա ավելի լայն գաղափարի մաս՝ կինո գնալը դարձնել առավելագույնս անհատական և իմերսիվ (ընկղմող) փորձառություն: Կինոթատրոնում մտածել են թեմատիկ լուսավորության համակարգ. դահլիճում լույսի գույնը կփոխվի՝ կախված ֆիլմի մթնոլորտից՝ ստեղծելով միասնական 

տարածություն էկրանի և հանդիսատեսի միջև: Թամրազյանի խոսքով՝ կարևոր է, որ մարդը ոչ թե պարզապես կինո դիտի, այլ բառացիորեն հայտնվի դրա տրամադրության ներսում:
Հենց այդ պատճառով հանդիսատեսին ցանկանում են հնարավորություն տալ մասնակցելու այդ մթնոլորտի ստեղծմանը: Հավելվածի միջոցով օգտատերերը կկարողանան քվեարկել ցուցադրությունից առաջ դահլիճի գունային ձևավորման օգտին՝ ազդելով տարածության տեսողական տրամադրության վրա: Այս փոքրիկ, բայց անսովոր դետալը, հեղինակների մտահղացմամբ, հանդիսատեսին դիտորդից վերածում է տեղի ունեցողի մի մասնիկի:
Թիմը նաև հույս ունի, որ այս ձևաչափը կօգնի ներգրավել երիտասարդ լսարանին, այդ թվում՝ թվային ծառայությունների, բջջային հավելվածի և հանդիսատեսի հետ փոխգործակցության ավելի ժամանակակից ձևաչափի շնորհիվ:

Փառատոնային կյանք

Առանձին ուղղություն, որը կինոթատրոնի թիմը ցանկանում է զարգացնել, «Նաիրիի» վերադարձն է ակտիվ փառատոնային կյանքին: 2000-ականների սկզբին հենց «Նաիրի» կինոթատրոնը՝ «Մոսկվա» կինոթատրոնի հետ միասին, ընդունում էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Պլաններում կա կրկին կինոթատրոնում հարթակ ստեղծել կինոհանդիպումների և կինեմատոգրաֆիական երկխոսության համար:
Կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանը նշեց, որ թիմին հոգեհարազատ է միջազգային փառատոնների, հատուկ ցուցադրությունների և մշակութային նախագծերի ձևաչափը, որոնք միավորում են հանդիսատեսին կինոյի շուրջ: Սակայն խոսքը վերաբերում է ոչ միայն խոշոր փառատոններին, այլև թեմատիկ ազգային, պատմական ծրագրերին, երաժշտական երեկոներին, պերֆորմանսներին, մշակութային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնություններին:
Թամրազյանի խոսքով՝ նորացված «Նաիրին» իրեն դիտարկում է որպես համագործակցության համար բաց հարթակ և պատրաստ է ընդունել միջազգային հյուրերի, ռեժիսորների և ոլորտի ներկայացուցիչների: Նա նկատեց, որ կինոթատրոնը բաց է բանակցությունների, նոր գործընկերությունների և գաղափարների համար, որոնք կօգնեն տարածությանը վերադարձնել քաղաքի կարևոր մշակութային կենտրոններից մեկի կարգավիճակը:

Հայացք դեպի ապագա

Այն հարցին, թե ինչպիսին եք տեսնում կինոթատրոնը հաջորդ 5-10 տարիների կտրվածքով, Լիաննա Թամրազյանը պատասխանեց հետևյալը. «Եթե անկեղծ, տեսնում եմ լեփ-լեցուն, այն իմաստով, որ ինձ թվում է՝ սա պետք է լինի ոչ թե կինոթատրոն իր դասական իմաստով՝ եկար, դիտեցիր կինոն ու գնացիր, այլ «Նաիրին» պետք է դառնա իրադարձությունների կինոթատրոն»:

Տնօրենը համոզմունք հայտնեց, որ ժամանակի ընթացքում կհաջողվի յուրաքանչյուր ֆիլմի շուրջ ստեղծել առանձնահատուկ մթնոլորտ, կհաջողվի բացահայտել ֆիլմը՝ անցկացնելով լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիպումներ դերասանների, ռեժիսորների հետ, թեմատիկ երեկոների անցկացում երիտասարդության ներգրավմամբ, հատուկ ցուցադրություններ:

Թիմը ձգտում է նրան, որ «Նաիրին» մշտապես շարժման մեջ լինի: Կինոթատրոնում ցանկանում են պահպանել «կենդանի տարածության» զգացողությունը, որտեղ միշտ ինչ-որ նոր բան է տեղի ունենում, և ուր հանդիսատեսը վերադառնում է ոչ միայն ազդագրի, այլև հենց մթնոլորտի համար: Լավ գաղափարներ, իրականում, ինչպես նշեց Թամրազյանը, շատ կան, և թիմը պատրաստ է աշխատել դրանց իրագործման ուղղությամբ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախելԹուրքիայում Հայաստանի քաղաքացիների երեխաներին կարգելեն ազգային դպրոցներ հաճախել
Բռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցինԲռնազավթված Հադրութում պղծվել է Սուրբ Հարություն հայկական եկեղեցին
Հայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիրՀայաստանն ԱՀԿ Գլոբալ հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր
Քննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասովՔննչական կոմիտեում ավարտվել է 38 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ անձի մասով
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները
Տարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերըՏարոն Չախոյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած սկանդալի մասին. մարդիկ պետք է սովորեն զսպել իրենց հույզերը
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններովՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը մտադիր են այսուհետ ևս խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով
ՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորություններըՆԳՆ-ում քննարկել են ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Հայաստանի պարտավորությունները
Փաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասինՓաշինյանը հաղորդել է Պաշտպանության նախարարության մի շարք կառույցներում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին
ԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելԶԼՄ․ Ռազմական ոստիկանության պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՔԿ․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Ալիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի էԱլիև․ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է
Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն Հայաստանն ու Լեհաստանը կստորագրեն "Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին" համաձայնագիր
Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքներըԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սարգիս Խանդանյանի թեկնածությունը առաջադրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։Սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար միանվագ ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ։
Իրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համարԻրանցի գեներալ. TRIPP նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է Իրանի համար
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբԱլեն Սիմոնյանը նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վարչապետի որոշմամբ
Պաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հայտնել է զինվորի մահվան մասին
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններումՀՀ կառավարության որոշմամբ մի շարք պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Հայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերովՀայաստանում սահմանային գոտուց հանքանյութեր տեղափոխող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է հագեցած լինեն GPS համակարգերով
Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  Արդշինբանկը հիփոթեքային և անշարժ գույքի գրավով գործող վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է 1–2․5 տոկոսային կետով՝ պայմանավորված հաշվարկային դրույքի փոփոխությամբ  
Երևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցերԵրևանում քննարկվել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ Փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հետ կապված հարցեր
Նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել էՆախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է
Պաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցըՊաշտպանության նախարարությունը քննարկել է բանակում հոգեբանական ծառայությունների կազմակերպման հարցը
Նիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելՆիկոլ Փաշինյանը և Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից շուտ
ՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացելՌԴ ԱԳՆ․ Նրանց մոտ, ովքեր ծաղրում են պատերազմի մասին հիշողությունը և Եկեղեցին, ոչ մի սրբություն չի մնացել
Հայաստանի տարածքում չկա Հայաստանի տարածքում չկա "Զանգեզուրի միջանցք" կոչվող ենթակառուցվածք, կա TRIPP նախագիծ, որի ներքո դրված են Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների ստորագրությունները․ պատգամավոր
ՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըՀՅԴ․ Սյունիքով անցնող TRIPP նախագիծը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը
Հայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Չինաստանը քննարկում են նոր ուղղություններով համագործակցության հնարավորությունները
Փաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն էՓաստաբան․ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, խայտառակություն է
Փորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերինՓորձագետ․ ինչքան էլ ներեկեղեցական կանոնների խախտումներ տեսնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ նա իրավունք չունի միջամտել ներեկեղեցական հարցերին
Ընտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբԸնտանեկան հանգստի գոտի. «Արգիշտի ռեզորթ»-ի հաջողության պատմությունը Կոնվերս Բանկի աջակցությամբ
«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը
«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ«Armenia Lacrosse»-ի մարզիչ Ջոնի Մուրադյան. 12-օրյա ճամփորդություն, Հայաստանի 12 տեսարժան վայրեր, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցումների 12 տեսանյութ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը ցանկանում է եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքում ներգրավել իրական դիվերսիֆիկացում․ Նարեկ Կարապետյան
Ազգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնումԱզգային ժողովն այս պահին քննարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսական, վարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում
Աշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարմանԱշոտյան. Հայաստանի համալսարանները արժանի են իրական ինքնակառավարման, այլ ոչ թե իրենց քաղաքական ղեկավարների կամայական կառավարման
Դավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակԴավիթ Անանյան. Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ կառավարության քարոզչական կարգախոսների ազդեցության տակ
«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար«Հայաքվե» ն բողոքի ակցիա անցկացրեց իր առաջնորդ Ավետիք Չալաբյանի աջակցության համար
Սևանա լճի ափին   քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։Սևանա լճի ափին քանդվել է 201 ապօրինի կառուցված շենք։
 Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին Փորձագետ. Այսօր մենք խոսում ենք ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի ցանկությունների ցանկի իրականացման գործընթացի մասին
Օշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբՕշական գյուղում կկայանա հանդիսավոր հանրահավաք՝ «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունըՀայաստանի քննչական կոմիտեն ավարտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ավտոմեքենաների ներմուծման քրեական գործի քննությունը
Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»Ազգային ժողովի նիստը կրկին ուղեկցվեց «կրկեսային ներկայացմամբ»
Հայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղըՀայ դպրոցականները Միջազգային արհեստական բանականության օլիմպիադայի թիմային մրցումներում 120 երկրների շարքում զբաղեցրին 5-րդ տեղը
Արդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է ՀայաստանումԱրդշինբանկի առաջնորդությամբ ֆինանսավորված Firebird-ի AI գործարանը պաշտոնապես բացվել է Հայաստանում
ԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբԱՄԷ արտաքին գործերի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, ձերբակալվել է երկու անձ
Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմերՀայաստանում հոգեկան առողջության ոլորտում մշակվում են նոր իրավական նորմեր
Վահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններըՎահան Կոստանյանը ԱՄՆ վերլուծական կենտրոններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները
Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներըՎաշինգտոնում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները
Արմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններԱրմեն Աշոտյան․ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ճանաչում են մի շարք միջազգային կազմակերպություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց