


Արմինֆո.Նախկին պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել հանցակից չդառնալ պատմական հանցագործություններին, գնալ ընտրությունների և մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
«Եղել և մնում եմ այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ: Վաղուց պետք է հեռացված լիներ իշխանությունից…
Ցավոք, ունենք, ինչ ունենք: Եվ քանի որ հունիսի 7-ի «ընտրությունները» փաստորեն անխուսափելի են, ի՞նչ անել.
1. Անպայման մերժե’ք քպ-ին
2. Մասնակցե’ք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն,ինչպես ուզեն: Հիշեք մայրաքաղաքի օրինակը. 1.2մլն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ է դարձել ընդամենը 75.000
ձայն հավաքած քպ-ականը՝ հենց ցածր մասնակցության պատճառով:
3. Ձայն մի տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն(4% կուսակցությունների դեպքում և 8%՝դաշինքների): Ստուգեք վերջին սոց. հարցումները և ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին: Ամենայն հավանականությամբ այդ ուժերը չորսն են լինելու(եթե քպ-ն նոր այլանդակությունների չդիմի այս ընթացքում...), ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը:
Եվ նորից, անկախ ամեն ինչից, մերժե՛ք քպ-ին։ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը», - գրել է Արսեն Ջուլֆալակյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



