


Արմինֆո.Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չեմ, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չունեմ և չեմ ունեցել: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր քաղաքական կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումը, մասնավորապես՝ քաղվածք ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից, որտեղ Ն.Կ.-ը նշված է որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանում շատ ավելի քիչ ժամանակ է ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում: "Այդ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, նման բաներ մի արեք", - ասել է Կարապետյանը՝ դիմելով Սիմոնյանին։
Նշենք, որ ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետռեեստրի քաղվածքում, որի ճշմարտացիությունը պաշտոնապես չի հաստատվել, տվյալներ են մուտքագրվել 2020 թվականի օգոստոսի դրությամբ, եւ ասվում է, որ ՌԴ քաղաքացի Նարեկ Կարենի Կարապետյանը "Մոսպռոմէկսպլուատացիա"-ի բաժնետոմսերի 2,5 տոկոսի սեփականատերն է:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



