


Արմինֆո. Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի: Այդ մասին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը ։
«Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ,
Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով նախապես,
Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:
Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ փոփոխությունները գալիս են», - գրել է Վարդեւանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ լատվիական Insider-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե, իբր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ռուսական ԱԴԾ գործակալ է, իսկ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Երկու գործիչներն էլ հերքել են այդ պնդումները, այնուամենայնիվ, իշխանությունների քարոզչամեքենան շարունակում է տարածել այդ լուրը։ Ավելին, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի կողմից երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու փաստի առթիվ։ Բացի այդ, Հայաստանի ԿԸՀ-ում հաղորդե լ են, որ ստուգել են Նարեկ Կարապետյանի տվյալները, և նա երկրորդ քաղաքացիություն չունի:



