


Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram-ալիքում գնահատել է Ռուսաստանի հասցեին մեղադրանքները, որն, իբր, կեղծ տեսանյութեր է ստեղծում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Նա հրապարակել է Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ և «Եվրոնյուզ»-ի նյութի հղումը։ Հոդվածում ասվում է, թե, իբր, Հայաստանը դարձել է ռուսական "Մատրյոշկա" ապատեղեկատվական արշավի թիրախը, որտեղ ավելի հաճախ են օգտագործվում արհեստական բանականության տեխնոլոգիաներ: Զախարովան հրապարակումն անվանել է "տեղեկատվական պոռթկում"։
"Պետք չէ էքստազի մեջ ընկնել, իբր, արհեստական բանականության կամ բոտ-ցանցերի կիրառված տեխնոլոգիաների մասին պատմություններից։ Դա Նիկոլ Վովաեւիչ Փաշինյանն է՝ անձամբ", - նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։



