


Արմինֆո. Հայաստանում շարունակվում է արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։
Աղբյուրի համաձայն, ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրություններ են ստանում iMessage համակարգի միջոցով։
«Մենք ևս մեկ անգամ հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները», - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։



