Շաբաթ, 30 Մայիսի 2026 13:48
Մարիաննա Մկրտչյան

Քոչարյան․ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահներին դրել էր կողմնակի դիտորդների կարգավիճակում

Քոչարյան․ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահներին դրել էր կողմնակի դիտորդների կարգավիճակում

Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 

"2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության սխալ ընկալում կա ռուս խաղաղապահների լիազորությունների վերաբերյալ․ կարող են զենք կիրառել, չեն կարող, ինչ կարող են անել, ինչ՝ ոչ։ Չի եղել ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշում, և այդ ամենը չի իրականացվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն, որը վերաբերում է ուժի կիրառման մոդելին, այսպես կոչված՝ խաղաղության պարտադրանքին: Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ դուք, կամ, չեք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմից հետո, կամ էլ չեք փորձել խորանալ այդ հարցի մեջ", - ասել է Քոչարյանը ՝ անդրադառնալով հաղորդավարի ՝ ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին ՝ իր միջնորդական առաքելությունը չկատարելու համար։

 

Քաղաքական գործիչն արձանագրել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ճնշման տակ այն ժամանակ ստորագրել է այդ հայտարարությունը, որը ոչ թե խաղաղություն պարտադրելու, այլ Երևանի և Բաքվի համաձայնությամբ կողմերի միջև խաղաղապահների տեղակայման մասին էր:

 

"Բայց հենց որ կողմերից մեկը դուրս է գալիս այդ հայտարարությունից, խաղաղապահների գործառույթները, պարզապես, ավարտվում են։ Նման մոդել էր: Դա ՄԱԿ-ում որևէ տեղ չի արձանագրվել",- ասել է ՀՀ նախկին նախագահը։

 

Դիտարկմանը, թե Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունները, և Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկել՝ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությանը հայտարարության ներքո, Քոչարյանն ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը խախտել է պայմանավորվածությունները միայն այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում։

 

Ի պատասխան իշխանամետ թեզի, թե, իբր, ավելի վաղ դա արել էր Պուտինը, Հայաստանի նախկին նախագահը հակադարձել է, որ Պուտինը երբեք դեմ չի արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքով ՝ դրա կարիքը չի էլ եղել։ "Իսկ ինչ է, ԱՄՆ-ը չի՞ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ - խմբ.) բոլորն էլ ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախն ինքնորոշված ժողովուրդ էր, որի ինքնորոշման ճանաչման իրավունքն ընթացքի մեջ էր։ Այդ մասին էր Մինսկի գործընթացը և այդ մասին էին Մադրիդյան սկզբունքները։ Երբ Հայաստանը միակողմանիորեն, առանց իր գործընկերներին, օրինակ, Ռուսաստանին ծանուցելու, ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, այդ ամբողջ կառույցը քանդվում է։ Անմիջապես ողջ ղարաբաղյան շարժումը վերածվում է անջատողականի, իսկ Արցախի Պաշտպանության բանակը դառնում է անօրինական զինված կազմավորում։ Ադրբեջանը դա արդեն անվանել է ահաբեկչական կազմավորում, և ամբողջ կառույցը քանդվել է։ Մի պաշտոնյայի ստորագրությունը քանդեց ողջ կառուցվածքը", - ընդգծել է Քոչարյանը։

 

Փաշինյանին սպիտակեցնելով Արցախի կորուստն ամբողջությամբ ռուսական կողմի վրա բարդելու հաղորդավարի փորձերին ի պատասխան՝ ՀՀ նախկին նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արցախը գտնվել է իր ինքնորոշման միջազգային ճանաչման ճանապարհին: Նրա խոսքով ՝ դա կարող էր տեղի ունենալ մեկ տարի անց, 5 տարի անց, սակայն Հայաստանի որոշումը քանդեց այդ ամբողջ կառույցը ։ "Խնդիրը դա է։ Բոլորը ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց բոլորն էլ ասում էին, որ ինքնորոշման գործընթացը շարունակվում է։ Սա հակամարտությունից հետո ինքնորոշման դասական օրինակ է։ Մենք այդ գործընթացում էին", - ասել է Քոչարյանը, հավելելով, որ ռուս խաղաղապահները ուժի կիրառման մանդատ չունեին։ Նա հավելել է, որ երբ կողմերից մեկը դուրս է գալիս գործընթացից, խաղաղապահները վերածվում են զրահամեքենաներով և ինքնաձիգներով կողմնակի դիտորդների:

 

"Նրանք, ըստ էության, զենք կիրառելու մանդատ չեն ունեցել։ Նրանք այլ լիազորություններ չունեին, քանի որ նրանց նման կողմնակի դիտորդի էր վերածել Հայաստանը։ Նա (Փաշինյանը-խմբ.) քանդեց ամբողջ կառույցը, որը թույլ էր տալիս պահպանել այդ փխրուն իրավիճակը ՝ միայն իր մեկ ստորագրությամբ",- ասել է նա։

 

Դիտարկմանը, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չպաշտպանեցին Հայաստանը, երբ 2022 թվականին նրա վրա հարձակվեցին, Քոչարյանն առաջարկել է հասկանալ իրավիճակը, և հարց է տվել, թե արդյոք Հայաստանն՝ ինքը, պատերազմել է։ Նրա խոսքով՝ երբ դու հայտարարում ես, որ չես կռվելու լեռան համար, որտեղ 9 ամիս ձյուն է դրած, ինչի՞ մասին է դա խոսում։ "Երբ դու փչացնում ես հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակներում, դա խոսում է այն մասին, որ դու դառնում ես անվստահելի, կասկածելի գործընկեր այդ դաշինքի գործընկերների շրջանում ։ Շատ լավ կլիներ, որ ՀԱՊԿ-ը պաշտպաներ, բայց խոսքը դրա մասին չէ։ Դու ամեն ինչ արել ես, որ քո գործընկերների մոտ կասկածներ առաջացնես", - ասել է քաղաքական գործիչը։

 

Այդ առնչությամբ նա օրինակ է բերել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակվել էր Իրանի վրա՝ այդ մասին չտեղեկացնելով ՆԱՏՕ-ի գործընկերներին, իսկ հետո, երբ հայտնվել էր բարդ իրավիճակում, օգնություն էր խնդրել Հյուսիսատլանտյան դաշինքից, սակայն մերժում էր ստացել՝ պատճառաբանված հենց Թրամփի անհարգալից վերաբերմունքով ։ Նա ընդգծել է նման փաստաթղթերի բացարձակացման անթույլատրելիությունը, նշելով, որ Հայաստանի նման պետությունները պետք է այնպես անեն, որ գերտերությունն առիթ չունենա հրաժարվելու իր պարտավորությունների կատարումից։ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ ինքը ստեղծված իրավիճակը կլուծեր մեկ զանգով: Ավելին, նա ընդգծել է, որ 44-օրյա պատերազմն իր օրոք չէր լինի, քանի որ հենց Հայաստանն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրահրել այդ պատերազմը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովելՆերքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովել
Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերըԵվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերը
Ընդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվներըԸնդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվները
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետՀայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ
Հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակիՀայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակի
Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
"Հայաստանի Ֆրանսիական համալսարան" հիմնադրամի իրավական կարգավիճակը կթարմացվի
«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
"Ուժեղ Հայաստան". Հայաստանը պետք է լինի ոչ թե դիմակայության գործիք, այլ՝ հարթակ միջազգային գերտերությունների համագործակցության համար
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանըՀայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը
Հայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանըՀայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանը
"Ուժեղ Հայաստան". Մինչ Փաշինյանը թուլացնում է Հայաստանը ներսից, Ալիևը դա անում է դրսից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
"Ուժեղ Հայաստան". ՀՀ իշխանությունները փորձում են Շաքիում ադրբեջանցի զինվորականի հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության
Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համարՀայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համար
Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
Հայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարցՀայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարց
ՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանըՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Փորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ էՓորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ է
Լրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համարԼրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համար
Անհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերըԱնհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերը
Փաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համարՓաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համար
Ընդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի ենԸնդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի են
Թուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետԹուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ
Փաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվիՓաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվի
Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։
ՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցիցՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարները
Փաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել էՓաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է
Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։
Սաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամունՍաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամուն
Արտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանըԱրտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանը
90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը
Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահինԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Թուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստըԹուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտինԺաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտին
Արարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբԱրարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբ
Փաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններովՓաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններով
ՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրաՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրա
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանըԵվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանը
Լայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԼայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBankՀանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից