


Արմինֆո.Հունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը: Այդ մասին գրում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
«Եթե հայ ժողովրդի պատմությունը մեկ գլխավոր դաս թողել էր, խոշոր պետությունների շահերի բախման կիզակետում հայտնվելուց ամեն գնով խուսափելն էր:
Ու՞մ ենք մեղադրում հիմա՝ Ռուսաստանին, Եվրոպային, Ամերիկային, Թուրքիային կամ Ադրբեջանի՞ն: Մեղադրում ենք, որ նրանցից ամեն մեկն, իր ազգային-պետական շահի թելադրանքով, իր գործն է առաջ տանում մեր հաշվի՞ն:
Ամոթ է. հազարամյակների ճամփա անցած ժողովրդի էլիտան չէր կարող այսքան մանկամիտ ու հիմար լինել:
Քաղաքական նման բառադի էլիտայով սեփական պետություն ունենալ հնարավո՞ր է: Այն էլ մեր անկանոն տարածարջանում:
Ու՞մ ձեռքով են այդ երկրներն իրենց շահերն առաջ մղում ու բոլորով միասին մեզ կառափնարան ուղեկցում: Մեր՝ չէ՞: Հայերիս՝ չէ՞:
Շատ տարիներ առաջ պետական մի այր բան ասաց՝ սարսռեցի: Ասում էր մի քանի պետություն Հայաստանում ավելի մեծ թվով գործակալներ ունի, քան որևէ քաղաքական կուսակցություն այդքան նվիրված անդամ ունի:
Սա ազգային ինքնասպանություն է: Երգով ու պարով, անհոգությամբ ու անտարբերությամբ ուղեկցվող ազգային ինքնասպանություն: Բացառիկ բան ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության մեջ: Հունիսի 7-ին պետք է ամեն գնով կանխել ազգային ինքնասպանությունը. Նիկոլը պիտի հեռանա», - գրել է Ֆարմանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



