Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026 16:42
Ալինե Գրիգորյան

Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն

Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն

Արմինֆո. Բռնի տեղահանությունից հետո հայերի Արցախ վերադարձի հարցի հավասարեցումը  ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ գործող իշխանության կողմից թույլ տրված ամենալուրջ սխալն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգի ակտիվ առաջ մղման ֆոնին։

 

Օսկանյանը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, կոչ է արեց դադարեցնել այն իշխանության եւ ընդդիմության միջեւ վեճի առարկա դարձնելը: "Արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, նրանց գործողություններին, այդ թվում ՝ ԱՄՆ-ում և եվրոպական  երկրներում  նրանց գործունեությանը։ Սա լուրջ վտանգ է։ Ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ։ Նույնն ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կորցրեցինք։

 

Ես համոզված եմ, որ վերջում մենք նաև Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու։ Սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում, եթե մենք սրա դիմացը չառանք այսօր, հետո շատ դժվար է լինելու», - նախազգուշացնում է Հայաստանի նախկին արտգործնախարարը։

 

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում գործող իշխանությունը ցանկացած զիջման կգնա․ TRIPP-ի իրականացման,  այսպես կոչված, անկլավներնի հանձնման,  և երկիր ներթափանցումը հենց այդ կետերից է սկսվելու։ «Սա ընդդիմություն–իշխանություն հարց չի, Հայաստանի ազգային անվտանգության հարց է, եթե սրա առաջը մենք չառնենք հիմա, մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը արդեն հայկական տարածք չէ։ Մենք կարող ենք մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Սա լուրջ վտանգ է, սա դարձրեք ձեր արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը»,– հորդորել է Օսկանյանը։

 

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ եթե Արցախի դրոշ չդնենք, չխոսենք այդ մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց վերադարձի գաղափարից, Օսկանյանն ասել է, որ դա այդպես չէ. «Նախ, այս երկուսը իրար հետ հավասարեցնելը  լրջագույն սխալ էր, որ արվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Չի կարելի Խորհրդային Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձը հավասարեցնել արցախցիների վերադարձին, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ բռնությամբ տեղահանվել են ինքնավար մարզ հանդիսացած տարածքից, որի շուրջ հետո 30 տարի շարունակ միջազգային միջնորդությամբ ինքնորոշման վերաբերյալ բանակցություններ էին վարում։ Արցախցիների վերադարձի հարցը միջազգային իրավունքում ամրագրված հարց է, կա Միջազգային դատարանի որոշում, կա Եվրախորհրդարանի մի քանի բանաձև, կա Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնություն, կա ԱՄՆ 100-ից ավելի կոնգրեսականների հայտարարություն,  Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարություն և առանձին երկրների գործադիր իշխանության մակարդակով արված հայտարարություններ", - ուշադրություն է հրավիրել նախկին նախարարը։

 

Վերն ասվածի առնչությամբ նա կրկին կոչ է արել չանտեսել այդ խնդիրը և լուրջ վերաբերվել դրան: "Խոսեք այդ մասին, քանի որ դա լուրջ սպառնալիք է, դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Սկզբում մենք կկորցնենք Սյունիքը, հետո նրանք կներթափանցեն Տիգրանաշեն, Տավուշ, հետո՝ ավելի կենտրոնական շրջաններ, և մի օր մենք իսկապես կբացենք մեր աչքերը և կտեսնենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ մենք այլևս մեծամասնություն չենք՝ որպես հայ ժողովուրդ", - ամփոփել է Օսկանյանը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արցախի բռնազավթումից հետո սկսել է առաջ մղել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" մասին նոր նարատիվ։ Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են առաջ մղել ադրբեջանցիների կողմից Հայաստանի սողացող օկուպացումը՝ փորձելով մոտ 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցնել Հայաստանում: Ընդ որում, ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանում ապրում էր 80 հազարից քիչ ադրբեջանցի։ Վերջիններն նախորդ դարի 90-ականների վերջին ինքնակամ լքել են Հայաստանը՝ հայկական պետությունից փոխհատուցում ստանալով իրենց թողած գույքի դիմաց՝ ի տարբերություն Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերի,  ովքեր փախել են Ադրբեջանից՝ փորձելով փրկել իրենց կյանքը՝ ջարդերի ֆոնին։

 

Նշենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանը ՄԱԿ-ում և ԵՄ-ում ներկայացրել է Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգ: Բացի այդ, Հայաստանի ընտրություններից 11 օր անց ադրբեջանցիները Սյունիքի մարզի Մեղրի համայնքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Նախիջևանի Օրդուբադում, այսպես կոչված, "վերադարձին" նվիրված մեծ համաժողով են անցկացրել: Իսկ հունիսի 24-ին, այսպես կոչված, Բաքվի նախաձեռնող խումբն ԱՄՆ Կոնգրեսում համաժողով կանցկացնի, որի ընթացքում կներկայացվի, այսպես կոչված, "արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի" եւ "նրանց ինքնորոշման իրավունքի" խնդիրը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետովՀայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքներըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
Հայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունումՀայաստանի նախագահը կադրային նշանակումներ է կատարել Պաշտպանության նախարարությունում
Տավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակինՏավուշում հարգանքի տուրք են մատուցել ազգային հերոսներ Թաթուլ Ղազարյանի և Արմեն Օհանյանի հիշատակին
"Պահպանեք Ամուլսարը". Երևանում COP17-ի ժամանակ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Հայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը  պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողություններըՀայաստանը և ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչը պայմանավորվել են համատեղ վարժանքներ անցկացնել և զարգացնել կարողությունները
Ֆրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականըՖրանսիայում բողոքի ցույցերի փորձագետ. Քաղաքակրթությունները մարում են, երբ հասարակությունը կորցնում է ապագայի տեսլականը
Պետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենաՊետական արարողակարգի ծառայությունը նոր պետ կունենա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարը լեհ սենատորի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Թուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մասԹուրքագետ․ Ադրբեջանն ամենազոր չէ․ նրա խոցելիությունները պետք է դառնան Հայաստանի անվտանգության ռազմավարության մաս
Վարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհինՎարչապետ. Հայաստանը կես ճանապարհին է Կունմին-Մոնրեալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակներին հասնելու ճանապարհին
ԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերինԱԱԾ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը կոչ արեց ազատ արձակել Բաքվում գերի պահվող հայերին
Հայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդունՀայաստանը արտահանձնեց Գերմանիային մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող տղամարդուն
Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեումԼևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երևանի Մոսկովյան փողոցի 31 հասցեում
Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Երևանյան լիճ
Հայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համարՀայր Ասողիկը քննադատեց Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ եկեղեցու շահերը անտեսելու համար
Հայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելունՀայաստանը կողմ է արտահայտվել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վաղաժամկետ ուժի մեջ մտնելուն
«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը«Ուժեղ Հայաստան». Սամվել Կարապետյանն իր հաշվին կվերանորոգի Գյումրիի Քըրք Քըրքորյան փողոցը
Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչությունԳագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
Հայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունըՀայաստանի և Ավստրալիայի օմբուդսմենները քննարկեցին երկու երկրների ազգային մարդու իրավունքների ինստիտուտների գործունեությունը
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը պաշտոնական ընթրիք է ունեցել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ