


Արմինֆո. Անի Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նշանակման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անի Ավետիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ", - ասված է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
35-ամյա Անի Ավետիսյանը մասնագիտությամբ արևելագետ է, սովորել և հետազոտական աշխատանք է կատարել Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարաններում: Տարբեր ժամանակներում աշխատել է եվրոպական հիմնադրամներում և կրթական հաստատություններում:


