
Արմինֆո. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիրգ» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա ասելով՝ ընտրութուն անցկացրած բոլոր համայքներում, հիմնականում, առանց մրցակից, ուժային մեթոդներով աշխատող ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընրողների ընդհանուր թվի 32 %-ը, ինչը կարելի է համարել ՔՊ-ի առավելագույն «վարկանիշ»: Պետք է ի նկատի ունենալ, որ ընտրության են «մասնակցել» ինչպես կամավոր, այնպես էլ «ճար չունեցող և ստիպված» ընտրողները: Այս պարագայում միջինացված 32%-ը խոսում է այն մասին, որ ՔՊ հավաքածու «թիմերը», ՏԻՄ կառավարման մակարդակում չունեն հանրային բավարար հենարան: Վարչական ռեսուրսի և ՏԻՄ ընտրություններում իշխանական ազդեցության հերթական ակնառու վկայությունն այն է, որ նախնական արդյունքները հրապարակվում և որպես հաղթանակ տարածվում էին ոչ թե ՔՊ նախընտրական շտաբերի կամ ՏԸՀ-ի կողմից, այլ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից (նախարար, մարզպետ): Տեղեկատվական հոսքի բովանդակությունից ու ձևից հստակ տպավորություն է, որ նրանցից յուրաքանչյուրն իր վարչապետին զեկուցում էր ստացված և կատարված հանձնարարականի մասին:
Նա նաեւ նշել է, որ եթե հիմնական ընդդիմադիր ուժերը, համակարգված ու պատշաճ կերպով, առանց գլուխ պահելու, առանց ընդդիմադիր գործընկերոջ «գրպանը բան գցելու», առանց «պահարաններում կմախք փնտրելու», կարողանային յուրաքանչյուր համայնքում, ի սրտե հանդես գալ մեկ միասնական թեկնածուով՝ ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն այլևս շանս չէին ունենա շարունակել քայքայել հայկական պետականությունը:
«Փոքրիկ օրինակ էլ բերեմ հատուկ ՔՊ-ի համար: 2017թ. ապրիլի խորհրարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է 770441 ձայն: Այսինքն՝ ավելի շատ, քան ՔՊ-ն 2026թ հունիսին: 2017թ նոյեմբերին Գորիս քաղաքում մեր կուսակցության՝ այն ժամանակվա թեկնածուն հավաքել էր քվեարկածների ձայների շուրջ 99% (այն ժամանակ ավելի շատ հեղինակություն ուներ, քան հիմա): Նմանատիպ պատկեր էր նաև այլ համայնքներում:
Սակայն խորհրդարանում և ՏԻՄ-երում բացարձակ հաղթած, ՀՀ կենսական շահերով ու ազգային օրակարգով առաջնորդվող իմ կուսակցությունը. ընտրություններից կարճ ժամանակ հետո՝ 2018թ ապրիլին, ստիպված եղավ անարյուն հեռանալ իշխանությունից: Այնպես, որ ՔՊ-ին խորհուրդ եմ տալիս շատ չոգևորվել ընտրության արդյունքներով: Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս», - գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարը: