


ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Կառավարության մամուլի ծառայության կողմից տարածված հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Կես դարից ավելի Դուք մշտապես աշխարհին ներկայացրել եք հայ երաժշտական արվեստը՝ միաժամանակ ուրախացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։ Անգնահատելի է նաև Ձեր ներդրումը երիտասարդ կատարողների դաստիարակության և նրանց բարձր արվեստի ճանապարհին ուղղորդելու գործում։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ էներգիա։ Թող Ձեր կյանքը միշտ լցված լինի ջերմությամբ, սիրով և հանրության անվերջ ծափահարություններով»։


