Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026 15:30
Ալինե Գրիգորյան

ՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնին

ՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնին

Արմինֆո. Բրիտանական The Critic ամսագրում հրապարակված հոդվածում քննադատության է ենթարկվում Արևմուտքը Հայաստանի իշխանությունների գծին աջակցելու համար, որոնք հալածանքի են ենթարկում Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ)։ Այդ մասին հաղորդում է  "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 

Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում ներկայացրել է հոդվածի հիմնական թեզերը, նշելով, որ դրա հեղինակի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բռնապետություն է հաստատում Հայաստանում և ապօրինաբար հալածում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ընդդիմությանը, եւ Փաշինյանը հաշվարկել է, որ կեղծ հակառուսական աստառ տալով իր բռնաճնշումներին, նա կստանա Արևմուտքի անվերապահ աջակցությունը, իսկ Արևվմուտքը և, հատկապես, Եվրոպան` ի դեմս Ուրսուլա ֆոն դեռ Լայենի և Կայա Կալասի ուղղակի աջակցում են Հայաստանում պրո-արևմտյան բռնապետության հաստատմանը:

 

Զուրաբյանը ներկայացրել է բրիտանական «The Critic» ամսագրում հրապարակված հոդվածը, հավելելով, որ խնդրին նաև անդրադարձել է Human Rights Watch-ի նախկին ղեկավար Ռոթ Քեննեթը, X սոցցանցում անելով հետևյալ գրառումը. «Արդյո՞ք եվրոպական երկրներին բավարարում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ժողովրդավարությունը վերածի բռնապետության, միայն թե այն լինի արևմտամետ։ Ըստ ամենայնի՝ հենց այդպես է»։

 

ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ հոդվածագիր Փիթեր Ֆլյուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հոոկտեմբերի սկզբին Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության երկրորդ աղոթքի նախաճաշը, որը ներկայացվում էր որպես հնարավորություն՝ «վերանորոգելու երկրի հոգևոր հիմքերը և վերահաստատելու նրա ավանդական քրիստոնեական արժեքները»։

 

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք օտարերկրյա պատվիրակներ, այդ թվում՝ Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակից Փոլա Ուայթ-Քեյնը և ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի անդամներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հիմնական ելույթով։

 

Սակայն, մինչ ավանդական աղոթքի նախաճաշերը նպատակ ունեն խթանելու փոխըմբռնումը, ամենևին պարզ չէ՝ արդյոք հայկական միջոցառումը հավատարիմ մնաց ամերիկյան սկզբնօրինակի երկկուսակցական ավանդույթին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներից քչերն էին ներկա։ Ավելին՝ այն անցկացվեց երկրի համար լարված ժամանակահատվածում, երբ լուրջ մտահոգություններ կան կրոնական ազատությանը, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը Հայաստանի հավատարմության վերաբերյալ։

 

Այդ մտահոգությունների շարքում առաջնայինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ճակատագիրն է՝ ավելի քան 1700 տարի հայ ժողովրդի ազգային եկեղեցու։ Այսօր այն շարունակական հարձակումների է ենթարկվում հենց այն կառավարության կողմից, որն աղոթքի նախաճաշի գլխավոր դերակատարն էր։

 

Փաշինյանը ձգտում է հեռացնել և փոխարինել Եկեղեցու հոգևոր առաջնորդին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին։ Այդ նպատակով վարչապետը սատարում է Եկեղեցու ներսում պառակտումներին։ Հայտնի հոգևորականներ և աշխարհականներ ձերբակալվել ու բանտարկվել են, իսկ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների քրեական մեղադրանքներ են առաջադրվել և արգելվել է երկրից դուրս գալը՝ Եկեղեցու կողմից կանոնական իրավունքով կարգալույծ արված մի եպիսկոպոսի վերականգնելուց հրաժարվելու համար։ Մինչդեռ սա բացառապես Եկեղեցու իրավասությանը պատկանող հարց է։

 

Փաշինյանն իր ելույթում ակնարկեց այս արշավի մասին։ Նա կոչ արեց, որ Հայաստանի «հոգևոր կյանքը դուրս գա եկեղեցուց և մտնի փողոցներ, տներ, շուկա», ինչպես նաև՝ «տեղական ինքնակառավարման մարմիններ, կառավարություն և օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության ճյուղեր»։ Իրականում սա Եկեղեցին պետությանը ենթարկեցնելու հռչակագիր էր։

 

Ինչպես վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց բրիտանացի պատգամավոր սըր Էդվարդ Լին, Փաշինյանի արշավը «մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպտագույն խախտում է»։ Սրանք իրավունքներ են, որոնք երաշխավորված են Հայաստանի Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով։ Տեղի ունեցողն առնչվում է ոչ միայն Հայաստանի հավատացյալներին, այլև համաշխարհային սփյուռքին՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում նրա մեծաթիվ համայնքներով։

 

Վարչապետը գրեթե ոչինչ չի ներկայացրել իր գործողություններն արդարացնելու համար։ 2026 թվականի ընտրություններից առաջ նա անորոշ պնդումներ է արել, թե Եկեղեցին արտաքին ազդեցության խողովակ է՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին։ Այս պնդումները հստակորեն հաշվարկված են Փաշինյանի վերընտրության համար Արևմուտքի աջակցությունը շահելու նպատակով, սակայն նա առայժմ որևէ համոզիչ ապացույց չի ներկայացրել։

 

Կրոնական ազատության հարցերով հայաստանյան առաջատար փորձագետ Իզաբելլա Սարգսյանն իրավացիորեն զգուշացնում է, որ թեև նման պնդումները քննության արժանի են, դրանք «չպետք է անվերապահորեն ընդունվեն որպես ճշմարտություն»։

 

Առավել հավանական բացատրությունն այն է, որ Փաշինյանի արշավը պատասխան է Եկեղեցու քննադատությանը՝ նրա վարչապետության և, շատերի գնահատմամբ, Հայաստանի շահերը պաշտպանելու նրա անկարողության վերաբերյալ, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած՝ այդ տարածքի էթնիկ զտումը շարունակում է խոր վերք մնալ։ Հայերը լուրջ մտահոգություններ ունեն Ադրբեջանի հետ արդար խաղաղություն կնքելու վարչապետի կարողության վերաբերյալ։

 

Լեռնային Ղարաբաղը կորցնելուց հետո Փաշինյանը վճռել է գրեթե ցանկացած գնով կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանությունն իրականացրած պետության հետ։ Թուրքիան և Ադրբեջանը բազմիցս Կաթողիկոսին ներկայացրել են որպես «խաղաղության խոչընդոտ»՝ Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների իրավունքները պաշտպանելու համար։ Մինչդեռ այս մտահոգությունները բարձրաձայնելն ուղղակիորեն բխում է հայ ժողովրդի «ազգային ինքնության պահպանման» գործում Եկեղեցու՝ Սահմանադրությամբ ամրագրված «բացառիկ առաքելությունից»։ Եկեղեցու ենթարկեցումը կլռեցներ Փաշինյանի ռազմավարական մոտեցման ամենաազդեցիկ անկախ քննադատին՝ մի արդյունք, որը ձեռնտու է Բաքվին ու Անկարային։

 

Ընդ որում՝ Եկեղեցին միակը չէ։ Նրա նկատմամբ վերաբերմունքը ժողովրդավարական նորմերի ավելի լայն քայքայման ախտանիշ է։ Լարված աշխարհաքաղաքական պայմաններում հունիսյան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ Եվրոպայի խորհրդի զեկույցի, «խիստ առճակատային էր՝ պառակտող հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու այլ ընտրախախտումների մասին մեղադրանքներով»։ Խորհուրդը նաև ընդգծել է «անհամաչափ նախնական կալանքը, բողոքի ակցիաների առաջնորդների ահաբեկումը և հավաքների ու արտահայտվելու ազատությունների վրա «կաշկանդող ազդեցությունը»»։

 

Այդ ժամանակից ի վեր իրավիճակն ավելի է վատթարացել։ Հայաստանի երեք խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն էլ կալանքի տակ են և, հետևաբար, չէին կարող մասնակցել աղոթքի նախաճաշին։

 

Բացառությամբ առանձին արձագանքների՝ արևմտյան քաղաքական կառույցները լռել են Եկեղեցու ծանր վիճակի և ժողովրդավարության ավելի լայն հետընթացի մասին՝ միաժամանակ ողջունելով Հայաստանի հռչակած «արևմտյան» շրջադարձը։

 

ԵՄ-ի լռությունն առանձնապես աչքի է զարնում։ Մայիսին՝ ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, Երևանում անցկացվեց ԵՄ–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Դրա առանցքային մասնակիցներից ոչ մեկը, այդ թվում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Կայա Կալլասը, չբարձրաձայնեց այս երկու խնդիրներից որևէ մեկը։ Փոխարենը՝ նրանք, կարծես, բավարարվեցին Հայաստանին որպես աշխարհաքաղաքական ավար դիտարկելով, այլ ոչ թե որպես պաշտպանության կարիք ունեցող ժողովրդավարություն։ Հայաստանի եվրոպական ձգտումներին աջակցելն արժանի նպատակ է։ Սակայն, ինչպես հարցնում է Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը. «ԵՄ-ն ուզո՞ւմ է, որ Հայաստանը պարզապես դառնա արևմտամետ բռնապետություն, թե՞ ուզում է ժողովրդավարություն»։

 

Աղոթքի նախաճաշը կարող է օգնել լույս սփռելու Հայաստանում առկա ճգնաժամի վրա։ Թեև այն զուրկ էր իր նախորդներին բնորոշ երկկուսակցական ոգուց, պատվիրակները կարողացան հանդիպել Եկեղեցու ղեկավարության հետ և անմիջականորեն տեղեկանալ կառավարության գործողությունների հետևանքների մասին։ Նրանք պետք է շարունակեն այդ շփումները և ապահովեն, որ այդ ուղերձը լսելի դառնա Վաշինգտոնում, Լոնդոնում և Բրյուսելում։ Տասնյոթ դար շարունակ Հայոց եկեղեցին իր ժողովրդին նեցուկ է եղել՝ արշավանքների, տարագրության և ցեղասպանության միջով։ Արևմուտքը չպետք է նրան միայնակ թողնի սեփական կառավարության դեմ», - ասվում է The Critic ամսագրում հրապարակված հոդվածում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ