


Արմինֆո. Նոյեմբերի 4-ի առավոտյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կրկին ձերբակալել են ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ եւ բարերար Սամվել Կարապետյանին:
ԱԱԾ աշխատակիցների գործողություններին նախորդել են լայնածավալ խուզարկություններ միաժամանակ Սամվել Կարապետյանի, նրա եղբորորդու՝ ԱԺ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ընտանիքի այլ անդամների հետ կապված 65 հասցեներում:
Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանին տանից դուրս են բերել հետնամասով և տարել անհայտ ուղղությամբ:
Խուզարկություններն ու ձերբակալությունն իրականացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության կողմից քննվող նոր քրեական վարույթի շրջանակներում:
Ավելի վաղ Կարապետյանն արդեն գտնվում Էր հետաքննության տակ, և այն ժամանակ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը: Գործարարը մեղադրվում էր իշխանությունը զավթելու և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչեր անելու մեջ։ Քրեական գործը հարուցվել էր դեռևս 2025 թվականի հունիսին։
"Ուժեղ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչները նոր քննչական գործողությունները կապում են քաղաքական ճնշման և Հայաստանում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի նկատմամբ ընդդիմության կոշտ դիրքորոշման հետ:


