Երեքշաբթի, 15 Մարտի 2016 02:31

Татевик Шагунян

Պետր Միկիսկա. Հայկական բրենդին մեծ ճանաչում ունի Չեխիայի նախագահական պալատում

Պետր Միկիսկա. Հայկական բրենդին մեծ ճանաչում ունի Չեխիայի նախագահական պալատում

 Պրն. դեսպան, ինչպե՞ս եք  գնահատում հայ-չեխական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

 

Երևանում և Պրահայում Հայաստանի և Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումից ի վեր  հայ-չեխական հարաբերություններն ինտենսիվացել և դինամիկ զարգացում են ապրում: Հայ-չեխական բարեկամական հարաբերությունները զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում: Եթե խոսենք քաղաքական հարաբերությունների մասին, դրանք այսօր, ավելի քան երբևէ, բարձր մակարդակի վրա են գտնվում: 2014 թ. Հայաստանի նախագահն այցելեց Պրահա, 2015 թվականին՝ վարչապետը և պաշտպանության նախարարը, 2012 թ. Չեխիա այցելեց ՀՀ ԱԺ նախագահը: Չեխական կողմից նույն միտումն է դիտվում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարը Երևանում է գտնվել 2013 և 2015 թվականներին, փետրվարի սկզբին Հայաստան այցելեց արդյունաբերության և առևտրի նախարարը, ընթացիկ տարվա հունիսին նախատեսվում է նախագահի և պաշտպանության նախարարի այցը Երևան: Փոխայցելություններ են տեղի ունենում խորհրդարանական պատվիրակությունների մակարդակով: Կաշխատենք հետագայում պահպանել համագործակցության գոյություն ունեցող բարձր մակարդակը:

 

Դուք շոշափեցիք երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը, իսկ ինչպե՞ս են գործերը տնտեսական հարթությունում:

 

Ցավոք, տնտեսական տեսակետից ամեն բան այնքան էլ լավ չէ, և գոյություն ունեցող վիճակագրությունը լավատեսություն չի ներշնչում: Չնայած չեխական վիճակագրական տվյալները և Ազգային վիճակագրական ծառայության թվերը մի փոքր տարբերվում են, քանի որ որոշ դեպքերում ներառված են նաև վերաարտահանման թվերը, ինչպես նաև այլ նրբություններ, միտումները հիմնականում նույնն են: Արտահանման չեխական տվյալները մի փոքր բարձր են հայկականից: Այսպես, ըստ մեր վիճակագրության, հայկական ապրանքների արտահանումը դեպի Չեխիա 2014 թվականին կազմել է 2.122 մլն, իսկ 2015 թ.-ին՝ 2.181 մլն: Ինչպես տեսնում եք, աճը մեծ չէ` 50 հազար դոլարից մի փոքր ավելի: Ներմուծումը 2014 թ.-ին կազմել է 26.142 մլն դոլար, իսկ 2015 թ.-ին՝ 23.138 մլն դոլար: Ցավոք, արձանագրվել 3 մլն դոլարի անկում: Կարծում ենք, որ դա կապված է ինչպես ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման, այնպես էլ՝ մաքսատուրքերի և պայմանների փոփոխության հետ: Կարծում եմ՝ դա կապված է նաև Ռուսաստանի տնտեսական խնդիրների, ռուբլու փոխարժեքի անկման և Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման հետևանքով Հայաստանի բնակչության վճարունակության անկման հետ: Ցավոք, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գտնվում է ցածր մակարդակի վրա՝ չնայած զարգացման լուրջ ներուժ կա: Հայաստանը կարող է Չեխիա արտահանել 10-15 մլն դոլարի ապրանք, բայց այդ ներուժն առայժմ չի օգտագործվում: Ըստ որում, ինձ ուրախացնում է այն փաստը, որ ավելանում է արդյունաբերական ապրանքաշրջանառությունը, ինչն ուղղակիորեն պայմանավորված չէ բնակչության վճարունակությամբ: Էներգակիների համար նախատեսված արդյունաբերական ապրանքների մատակարարումը դրական կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա: Ահա այսպիսի ոչ այնքան ուրախ պատկեր է տնտեսական համագործակցության ոլորտում, սակայն կա զարգացման ներուժ, և Հայաստանի ու Չեխիայի կառավարություններն աշխատում են այդ ուղղությամբ:

 

Դուք նշեցիք, որ հայկական ապրանքների արտահանումը մինչև 15 մլն ավելացնելու ներուժ կա, ի՞նչն է խանգարում դրան:

 

Կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբեկտիվ պատճառները: Օբյեկտիվը՝ տարածությունն է, լոգիստիկան, գները և տեղափոխման բարդությունները, ինչը բացասականորեն է անդրադառնում ներմուծման վրա: Սուբյեկտիվ- բացասական պատճառներն են՝  հայկական արտադրանքի մասին չեխ սպառողի չիրազեկվածությունը, տնտեսական դիվանագիտոթյան բացթողումը: Չնայած վերջին շաբաթներում այդ ուղղությամբ նկատվում են տեղաշարժեր՝ դեռ կան անելիքներ: Հայաստանը և Չեխիան գտնվում միանման պայմաններում.

երկու փոքր պետություն՝ փոքր շուկաներով: Եվ երկրի կառավարությունը պետք է աջակցի արտահանողներին՝ ստեղծի բարենպաստ պայմաններ, սահմանելով ցածր տոկոսադրույքեր, ապահովի ապահովագրական երաշխիքներ: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ Չեխիայի Հանրապետության արտահանման երաշխավորման և ապահովագրման կորպորացիան (EGAP) համագործակցում է Հայաստանի արտահանման ապահովագրման պետական գործակալության հետ: Կարևոր դեր է խաղում նաև չեխական Առևտրի աջակցման գործակալությունը, որն աշխատում է նոր գործարար շփումների ստեղծման ուղղությամբ: Դա փոխգործակցության իր ուղղվածությունն ունեցող կառավարական կառույց է, որը ոչ մի կերպ կապված չէ դիվանագիտական գերատեսչության հետ և վարում է իր առանձին քաղաքականոթյունը: Հայաստանում առայժմ չկա նման կառույց՝ չնայած այն շատ արդյունավետ է, և դա բացթողում է:

 

Եվ, այնուամենայնիվ, առավելապես ի՞նչ ապրանքներ են ներմուծվում և արտահանվում երկու երկրների կողմից:

 

Չեխական շուկայում ամենահայտնի հայկական ապրանքը հայկական բրենդին է, ցավոք, առայժ, միայն «Արարատը», իսկ հայկական մյուս ապրանքանիշերը դեռ Չեխիա չեն ներմուծվում: «Արարատը» մեծ ճանաչում ունի նաև Չեխիայի նախագահական պալատում. բոլոր կարևոր բանակցություններն ավարտվում են հայկական բրենդիով: Բայց կա ներմուծման ևս մեկ հեռնակարային ուղղություն` հայկական գինին: 2012 թվականին, երբ ես նոր էի ժամանել Հայաստան, բավականին դժվար էր գտնել կարգին գինի, քանի որ հայ սպառողը նախընտրում է կիսաքաղցր կամ քաղցր տեսակներ, իսկ ահա եվրոպացիները սովորել են չոր գինիների: Բարեբախտաբար, արդեն հայտնվել է ՙԿարաս՚ գինին, այնուհետև շատ այլ հիանալի ապրանքանիշեր, ինչպես՝ ՙԶորա՚, ՙԿատարո՚:  Կարծում եմ, որ դա լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ դառնալու գինի արտահանող երկիր, ինչպես եղել է դարեր շարունակ: Եվ չեխական ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվել են: Այսօր չեխական ՙTerra Vinifera՚ ընկերությունն արդեն զբաղվում է հայկական գինիների ներմուծմամբ, որոնք արժանի տեղ են զբաղեցնում չեխական շուկայում:  

 

Ներմուծման համար ևս մեկ հեռանկարային ուղղություն է գյուղատնտեսական արտադրանքը: Այսօր չեխական շուկայում գերիշխում են իսպանական և բելգիական բանջարեղենը, որոնք գեղեցիկ են ու էժան, բայց այնքան էլ համեղ չեն, իսկ հայկական գյուղմթերքը բնական է, հնարավոր է, որ այնքան էլ գեղեցիկ տեսք չունի, բայց համային ցուցանիշներով գերազանցում է մյուս երկրների մթերքներին, և, իհարկե, ավելի թանկ կարժենա: Կա նաև պահածոյացված արտադրանքի ներմուծում կազմակերպելու հնարավորություն:

 

Իհարկե, բրենդիից հետո պատվավոր երկրորդ տեղում է ֆերոմոլիբդենի արտահանումը, սակայն խոսքը վերաբերում է աննշան քանակով ներմուծումանը՝ մոտավորապես կես միլիոն դոլարի: Պահանջարկ կա, բայց առաջարկն ամբողջովին չի բավարարում պահանջարկը:

 

Արդյունավետ ուղղությունը կարող է լինել բարձրորակ աշխատուժի ներմուծումը:Հայերը փորձառու և հմուտ վարպետներ են: Չեխիան ունի նման մարդկանց պակաս: Այսինքն՝ փոխգործակցության ուղղությունները շատ են, բայց պետք է աշխատել ապրանքների ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

Փետրվարի սկզբին Երևան այցելեց չեխական պատվիրակությունը՝ արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորությամբ: Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Երևանի և Պրահայի միջև այդ այցի ընթացքում:

 

Իհարկե, ոչ միշտ են բացահայտվում կառավարությունների միջև բանակցությունների մանրամասները, բայց կարող եմ ասել, որ այցի ընթացքում նախարար Մլադեկը հանդիպել է Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ: Նա այցելել է նաև ՀԱԷԿ, քանի որ չեխական ՙՇկոդա՚ ընկերությունն արդեն ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված գործունեություն է իրականացնում: Էներգետիկան մեր համագործակցության առաջնահերթ ուղղություն է: Նախագծերը թանկ են և պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ: Իհարկե, առևտրի ֆինանսավորումը լավ բան է, բայց թանկ է, հետևաբար, փոխգործակցությունն ընթանում է արտահանումային բանկի միջոցով՝ կառավարական կառույց, որտեղ ավելի ցածր տոկոսադրույքեր են, ինչպես նաև նախատեսված են մարման ավելի երկար ժամկետներ: Իհարկե, շոշափվել են նաև շատ այլ հարցեր:

 

Պրն. Դեսպան, ինչպե՞ս եք գնահատում ՙՉեխական ավիաուղիների՚ թռիչքների վերսկսման հնարավորությունը:

 

Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ: Դա ցավոտ հարց է ինչպես Հայաստանի, այպես էլ՝ Չեխիայի համար: Ընկերության նոր սեփականատերերը փորձել են անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարին վերադառնալ հայկական շուկա՝ թռիչքների շահութաբերությունը գնահատելու նպատակով: Այդ մի քանի թռիչքների փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում չվերթերի իրականացման համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն: Սակայն, բանակցությունները դեռ շարունակվում են: Բանակցությունների ամենանրբանկատ մասը Երևանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի պայմաններն են: Օդանավակայանի ծառայությունների գները բավական բարձր են: Թե՛ Հայաստանը, թե՛ Չեխիան, թե՛ ՙՉեխական ավիաուղիները՚ շահագրգռված են կանոնավոր չվերթերի իրականացմամբ, սակայն ընկերությունը չի կարող գումարներ կորցնել: Կարծում եմ, որ ՙԶվարթնոց՚ օդանավակայանը նույնպես պետք է շահագրգռվածություն ունենա. ավելի լավ է ծառայությունների դիմաց  ընդունելի գներ առաջարկել, քան ընդհանրապես հաճախորդ կորցնել: Եթե երկու շաբաթ առաջ ինձ հարցնեին ընկերության թռիչքների վերսկսման մասին, ես կասեի, որ մայիսին նախատեսվում է չվերթեր սկսել, սակայն այդ հարցի առնչությամբ վերջին տվյալները, այսպես ասած, չեզոք-բացասական են:

 

Անդրադառնանք քաղաքական օրակարգի հարցերին… ԵԽԽՎ վերջին նստաշրջանում չեխական պատվիրակությունն ընդհանուր առմամբ աջակցեց հայ գործընկերների դիրքորոշմանը Ռոբերտ Ուոլթերի և Միլիցա Մարկովիչի նախագծերի առնչությամբ:

Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:

 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ինստիտուտը լավ հարթակ է բանավեճերի համար, սակայն այդ կառույցում ընդունվող փաստաթղթերն ազդեցություն չունեն քաղաքական որոշումների վրա՝ հատկապես կապված այնպիսի վտանգավոր թեմայի հետ, ինչպես հակամարտություններն են: Պետք է հասկանալ, որ ԵԽԽՎ-ն ազգային պատգամավորների վեհաժողով է, ովքեր ոչ ոքի հաշվետու չեն՝ բացառությամբ իրենց ընտրողների և քաղաքական ուժերի: Նրանք պարտավոր չեն նաև հավատարիմն մնալ իրենց պետության արտաքին քաղաքական ուղեգծին: Ասվածից ելնելով՝ կարծում եմ, որ այդ կառույցի քննարկմանը հակամարտությունների կարգավորման շուրջ հարցեր ներկայացնելն արդունավետ չէ: Մի կողմից այդ բանաձևերը քաղաքական կամ իրավական կշիռ չունեն, մյուս կողմից՝ դրանք անտեսել նույնպես չի կարելի, քանի որ նման փաստաթղթերը կողմերից մեկին քաղաքական շահարկումների են դրդում:

 

Այդ համատեքստում կցանկանայի նշել Հայաստանի խորհրդարանականների աշխատանքը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ովքեր հաջողությամբ աշխատել են մեր պատգամավորների հետ:  Գիտեմ, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամների դիրքորոշումն այդ երկու բանաձևերի առնչությամբ հայկական կողմի օգտին չէր: Ես դա գիտեմ, քանի որ այդ փաստաթղթերի առնչությամբ ԵԽԽՎ-ում չեխ պատգամավորների դիրքորոշումը փոխելու հայկական դիվանագիտության առաջին փորձը մի քիչ անհեռատես էր: Հայկական կողմը փորձել է այդ պատգամավորների վրա ազդել երկրի կառավարության և դեսպանատան միջոցով: Սակայն, տեղեկատվությունը, որը չեխ պատգամավորներն ստացել են դեսպաններից և այլ դիվանագետներից, սվիններով են դիմավորել՝ համարելով դա իրենց և իրենց անկախ կարծիքի վրա ներգործելու փորձ: Ես հայկական կողմին  բազմից նշել եմ, որ այդ մեթոդն արդյունավետ չէ, այդ հարցերը պետք է քննարկեն երկու երկրների խորհրդարանականները և համատեղ ընդհանուր մոտեցումներ գտնեն: Հայկական կողմը հաշվի է առել դա և բավական արդյունավետ աշխատել այդ ուղղությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չեխիայի խորհրդարանում հաստատված լավ կապեր ունի, և Պրահա այցի ընթացքում իրեն հաջողվել է դրական լուծել այդ հարցը:

 

Բայց դա միջազգային հարթակներում երկո երկրների պատվիրակությունների հաջող, ներդաշնակ համագործակցության ամենևին միակ դեպքը չէ: Կապերն ու մոտեցումներն այնքան լավ են հաստատված, որ հաճախ դիրքորոշումները համակարգվում են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միայն մեկ զանգով: Կարծում եմ, որ դա վկայում է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին և միմյանց նկատմամբ կողմերի վստահության դևսևորում է՝ չնայած այն բանին, որ Չեխիան ԵՄ անդամ է, իսկ Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միության:  

 

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ է ընդունել, Երևան իր այցի ընթացքում Պատգամավորների պալատի ղեկավարն իր ելույթում օգտագործեց ՙցեղասպանություն՚ տերմինը, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Չեխիան ներկայացված էր փոխխոսնակի մակարդակով… Հնարավո՞ր է արդյոք մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

 

Ավելացնեմ, որ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբի իրադարձությունների առնչությամբ ՙցեղասպանություն՚ տերմինն օգտագործել է նաև Չեխիայի նախագահը Հայաստանի նախագահի Պրահա այցի ժամանակ իր ելույթում: Այնուամենայնիվ, այդ հարցը պետք է ուղղել կամ մեր խորհրդարանի խոսնակին, կամ մեր պատգամավորներին, կարելի է ուղղել նաև Չեխիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահին: Կարծում եմ՝ հենց նա կարող է  պատասխանել այդ հարցին, քանի որ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձևի հեղինակն է հանդիսանում: Այդ հարցը կարելի է հղել նաև Չեխիայի նախագահին, ով հունիսի սկզնին նախատեսում է այցելել Հայաստան:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և ԵՄ երկրների միջև վիզային ռեժիմի լիակատար վերացման հնարավորությունը:

 

Կարծում եմ, վաղ թե ուշ, դա տեղի կունենա: Եթե հիշում եք, Հայաստանի և ԵՄ միջև ստորագրվել են վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրեր, և դա արդեն դրական քայլ է այդ ուղղուիթյամբ: Բայց ինձ դժվար է ասել, թե որքան շուտ կարելի է սպասել վիզային ռեժիմի լիակատար վերացում, կարող եմ միայն ասել, որ Չեխիան աջակցում է այդ գաղափարին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը