


Արմինֆո. Կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հեռախոսա0զրույցը ։
Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՀ ԱԳՆ, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում' 2020թ. նոյեմբերի 10-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարումը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակման պահին հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվություն չի եղել:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են երկկողմ կապերի հարցերի լայն շրջանակ, ներառյալ ս.թ. փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարության նախապատրաստումը ապրիլին:
Մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային սյուժեների շուրջ։ Նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի բարձրագույն մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների առանցքային դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը:
Անցկացվել է "3 + 3" (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան- Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքի "ժամացույցների ստուգում": Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ իրավիճակին։



