


Արմինֆո. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ - ի գլխավորությամբ Հայ Առաքելական Եկեղեցու վրա գործող իշխանությունների հարձակումները երկարատև թեմա են, որի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար ճակատագրական հարցերից, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
"Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող։ Կարող է ընդամենը վարկաբեկել։ Որքանով ես եմ հասկանում, կաթողիկիոսի ու եկեղեցու թեման երկար նվագող ձայնասկավառակ է։ Եկեղեցու ու հավատքի թեման իրենց մեջ "ներվ" են պարունակում ու դա խելապակասին պետք էր, ու մոտակա ամիսներին էլ պետք է լինելու իր համար ճակատագրական թեմաներից ուշադրություն շեղելու համար։
Եթե չլիներ եկեղեցու թեման, ապա մենք հիմա ինչ էինք քննարկելու, քննարկելու էինք թշնամի երկրի ղեկավարի ելույթը, նրա կողմից խելապակասի ստորացնելը, Սյունիքը ամերիկացիներին տալու ավանտյուրայի խափանվելը, որը պացիենտն համար չարյաց փոքրագույն տարբերակն էր` ըստ իր կարծիքի, կամ էլ Սյունիքի թեման նման նոր քննարկումների միջոցով ժամանակ շահելու հնարավորություն։ Մի խոսքով, եկեղեցու թեման երկար է տեւելու", - գրել է Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ուժայինները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու նպատակով մուտք էին գործել Մայր Աթոռում գտնվող կաթողիկոսի նստավայրի տարածք: Իրավապահների այդ գործողությունները հասարակական լայն արձագանք են գտել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում, որը մեկնարկել էր այս տարվա մայիսի վերջին, հայտարարել էր Ամենայն հայոց կաթողիկոսին գահից հեռացնելու գործընթացը ղեկավարելու պատրաստակամության մասին: Հուլիսի 7-ին հայկական ԶԼՄ-ներում սկսել է շրջանառվել տեղեկատվություն, որ առաջիկայում ուժայինները ևս մեկ հարձակում են ձեռնարկելու Հայ Առաքելական Եկեղեցու վրա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



