


Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելյուին:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել "Կայուն դպրոցական սննդի զարգացում" ծրագրի շրջանակում փոխգործակցության հեռանկարներին, որը 2010 թվականից հաջողությամբ իրականացվում է Հայաստանում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ:
Կողմերը նշել են Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության բարձր արդյունավետությունը և մինչև 2030 թվականը նախատեսված ծրագրի 5-րդ փուլի շրջանակներում սերտ համակարգման պատրաստակամությունը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ՄԱԿ-ի հիմնադրամում ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլարի նպատակային ներդրմամբ:



