


Արմինֆո. Հայաստանում բոլոր այն հարցերը, որոնք կապված են գույքի նկատմամբ կալանքի կամ դրա չեղարկման մասին դատարանների որոշումների հետ, կլուծվեն էլեկտրոնային եղանակով:
ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ներկայումս գործընթացը կարգավորվում է թղթային տարբերակով, երբ անշարժ գույքի նկատմամբ կալանքի կամ դրա վերացման մասին հաղորդումները կոմիտե են մուտքագրվում են գրավոր, ինչը հանգեցնում է ժամանակի ձգձգման: Այժմ առաջարկվում է պարզեցնել այդ գործընթացը ՝ էլեկտրոնային եղանակով տեղեկացնելով։ Բոլոր տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային մատյան, որտեղից անմիջապես տեղափոխվում են Կադաստրի կոմիտեի տվյալների բազա և ավտոմատ գրանցվում պետական ռեգիստրում: Գույքի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հաղորդումները դատարանները կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ ոչ թե՝ փոստային ծանուցումների միջոցով:


