


Արմինֆո. Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի կունենա միջգերատեսչական տեխնիկական հանդիպում: Այդ մասին հոկտեմբերի 21-ին ճեպազրույցում լրագրողներին հաղորդել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա ասելով՝ կողմերը կքննարկեն Գյումրի-Կարս երկաթուղային հաղորդակցության վերագործարկման հարցը։ Հանդիպման անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:
Միաժամանակ, Ռուբինյանը հաստատել է, որ շարունակվում են նաև սահմանների բացման շուրջ բանակցությունները։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



