Arminfo.info


 Շաբաթ, 22 Նոյեմբերի 2025 13:03
Ալեքսանդր Ավանեսով

Ընդդիմադիր․ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության

Ընդդիմադիր․ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության

Արմինֆո  Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Այդ մասին ասվում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հոդվածում, ով "Առաջարկ Հայաստանին" նախաձեռնության շրջանակներում ներկայացրել է նոր նարատիվներ հայ-թուրքական հարաբերություններում։

 

«Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։

 

Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։

 

Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։

 

Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության», - ընդգծել է քաղաքական գործիչը:

 

Նա հավելել է, որ հայ ժողովրդի առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․ ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։

 

«Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։ Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ` ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։

 

Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։ Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ։

 

Հայերը որպես տարածաշրջանի ստեղծարար պատմության առանցքային բաղադրիչՀայերը նշանակալի ներդրում ունեն Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի մշակութային, տնտեսական և մտավոր կերպարի ձևավորման գործում։ Հայերի աշխատանքը, վարպետությունը և հոգևոր մշակույթը դարձել են տարածաշրջանի պատմության օրգանական մաս՝ արտացոլելով քաղաքակրթական ժառանգության հարստությունը։ Այս ճշմարտությունը նույնքան մեծ է, որքան հանցագործության մասին հիշողությունը։ Այն մեզ վերադարձնում է ձիգ կեցվածք և ազգ-արարողի ձայն, այլ ոչ` միայն զոհի։

 

Այս իրողության ճանաչումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ՝ հասունության և պատմական ազնվության ակտ, որը հիմք է ստեղծում փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության համար։ Այսօր մենք պետք է առաջնային դարձնենք մեր ստեղծարար ուժը և մշակութային ժառանգությունը։ Մենք պահպանում ենք հիշողությունը ոչ թե մեղադրելու, այլ՝ ճշմարտությունը պահպանելու համար։ Ոչ թե վրեժի, այլ՝ կյանքի և ապագայի համար։

Մենք լիովին իրավասու ենք բարձրաձայնելու հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը Թուրքիայի ներկայիս տարածքում, խոսելու հայկական սրբավայրերի ու հուշարձանների պահպանման մասին, արխիվների հասանելիության, գիտական երկխոսության և հայկական վանական համալիրների, գերեզմանոցների, հին թաղամասերի պահպանման ծրագրերի շուրջ։ Կարևոր է նաև աջակցությունը Թուրքիայում գործող հայկական համայնքներին, այն ծրագրերին, որոնք բացահայտում են հայերի դերը և ներդրումը տարածաշրջանի պատմության մեջ։

Հայաստանն ու Թուրքիան կարող են իրականացնել համատեղ կրթական, գիտահետազոտական և մշակութային նախաձեռնություններ՝ ուղղված հայկական պատմական ներկայության ուսումնասիրմանը և վերականգնմանը։ Սա հարգանքի ձև է՝ մեր հիշողության և մեր ինքնության նկատմամբ։

 

Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի անվտանգությունը և մեր հիշողության նկատմամբ հարգանքը լինեն ոչ թե խոսքեր, այլ իրականություն։ Դրանց կարելի է հասնել նաև սահմանամերձ ենթակառուցվածքային ծրագրերի, մշակութային ու զբոսաշրջային նախաձեռնությունների միջոցով։ Կարևոր է ընկալումը, որ սա անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլև՝ թուրքերին։

 

Ռեալիզմ և ռազմավարական զգուշությունԲաց լինելը երկխոսության նկատմամբ չպետք է նշանակի միամտություն կամ զգոնության կորուստ։ Ժամանակակից Թուրքիան վարում է նեոօսմանյան և պանթյուրքիստական քաղաքականություն՝ նպատակ ունենալով ընդլայնելու իր ազդեցությունը և կառուցելու «թյուրքական աշխարհ»։ Այդ ռազմավարությունն անմիջականորեն վերաբերում է Հայաստանի շահերին և նրա անվտանգությանը։ Մենք չենք կարող մեզ պատրանքներ թույլ տալ։

 

Ապագան հնարավոր է միայն այնտեղ, որտեղ կա ուժ, ինստիտուցիոնալ կայունություն, ազգային շահերի և սուբյեկտայնության հստակ գիտակցում։ Մենք չենք փնտրում վստահություն․ մենք ձևավորում ենք այն հիմքը, որի վրա մեզ հետ հաշվի են նստում։ Այդ իսկ պատճառով հիշողությունը չի կարող ընկալվել որպես թուլություն, եթե այն միավորված է արժանապատվության և կանգուն լինելու կարողության հետ։

 

Ակնհայտ պետք է լինի, որ իրական հաշտեցումը հնարավոր է միայն արժանապատվության, ուժի, ռազմավարական հասունության և զգոնության համադրությամբ։ Ղարաբաղյան աղետից հետո Հայաստանը պետք է առաջնորդվի զուսպ վստահության և պատասխանատու փոխգործակցության ռազմավարությամբ, որտեղ բաց լինելն ուղեկցվում է սթափությամբ և ինքնապաշտպանվելու պատրաստակամությամբ։

 

Հիշողությունը որպես ուժ

Այս համատեքստում անհնար է չհիշել Իսրայելի փորձը։ Ժողովուրդ, որը կարողացավ Հոլոքոսթի հիշողությունը վերածել պետականության, ազգային արժանապատվության և անվտանգության հիմքի։ Իսրայելը ոչ միայն չմոռացավ, այլև չներեց։ Թույլ չտվեց, որ պատմական ողբերգությունը դառնա այլոց մեկնաբանությունների գործիք։ Իսրայելը հիշողությունը վերածեց ոչ թե էմոցիոնալ արձագանքի, այլ՝ բարոյական հենարանի և ուժի գործոնի։

 

Իհարկե, սա չի վերաբերում Իսրայելի՝ վերջին տասնամյակների քաղաքականության արդարացմանը։ Հայաստանը չպետք է կրկնի ուրիշի մոդելները։ Կարևոր է միավորել հիշողությունը պետական մտածողության, իսկ պատմությունը՝ ապագա սերունդների առջև պատասխանատվության հետ։ Հիշողությունը կարող է լինել ոչ թե ծանրություն, այլ ներքին զենք և սուբյեկտայնության երաշխիք։

 

Անհրաժեշտ է առանձնացնել նաև Իսրայելի փորձի մեկ այլ կարևոր կողմ՝ սփյուռքի դերը։ Հրեական համայնքներն ամբողջ աշխարհում դարեր շարունակ պաշտպանել են հիշողությունը, աջակցել պետության հաստատմանը, ձևավորել մտավոր և քաղաքական ազդեցություն։ Սա եղել է ոչ միայն պատմական առաքելություն, այլև ազգային անվտանգության գործիք։

 

Հայերի համար սփյուռքը միայն հիշողության պահապան չէ։ Դա հսկայական ստեղծարար ռեսուրս է՝ կրթության, մշակույթի, տնտեսության, դիվանագիտության և միջազգային կապերի աղբյուր։ Նոր իմաստներ չեն կարող ծնվել միայն Երևանում։ Դրանց անհրաժեշտ է սփյուռքի ձայնը, մեր ինտելեկտուալ կենտրոնների մասնակցությունը ողջ աշխարհում։ Ազգը, որն ունի սփյուռք, ունի նաև երկրորդ դիվանագիտական կորպուս, երկրորդ ինտելեկտուալ տարածք և իր հիշողությունը պաշտպանելու երկրորդ համակարգ։ Սա առավելություն է, որը մենք պետք է գնահատենք և վերածենք մշտապես գործող մեխանիզմի՝ ազգային ինքնության և արժանապատվության պաշտպանության համար։

 

ԵզրափակումՀայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ՝ անցյալի գերի։ Խոսքը ոչ թե ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման ունենալու, այլ՝ տարածաշրջանի ընդհանուր պատմության մեջ հայկական ներդրումն ընդունելու մասին է։

Նոր խոսակցությունն սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ՝ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մենք չենք մոռանում և չենք զիջում։ Մենք ասում ենք՝ մենք եղել ենք, մենք կանք, և կլինենք, և մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ», - գրել է ընդդիմադիրը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանինՕմբուդսմենն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպանին
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
Ֆրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀայաստանումՖրանսիայի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում Երևանի քաղաքապետարանը շարունակում է ծառերի դեմ պատերազմը. առողջ ծառեր են հատվել Գյուրջյան փողոցում 
Իշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձիցԻշխող կուսակցության պատգամավոր․ Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչերԵրկաթուղայինի օրվա կապակցությամբ ՀԿԵ ընկերությունը սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր
Մինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդՄինչև 2026 թվականի վերջն Ամերիաբանկը նախատեսում է հաճախորդների բազան ավելացնել մինչև 1 մլն մարդ
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթիցՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբան Երեմ Սարգսյանի հեռացումը Ծառուկյանի գործի վարույթից
Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործիԱրարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը 87 նոր տրանսպորտային միջոց կօգտագործի
Ռուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմինՌուսաստանի ԱՀԾ․ ԵԱՏՄ երկրները չեն փրկի Երեւանի խորտակվող քաղաքական անձնակազմին
Կրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետԿրեմլ․ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետ
Փոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձըՓոխնախարար. Սլավոնական համալսարանը կատարում է կարևոր առաքելություն՝ Հայաստանին տրամադրելով բարձրագույն կրթության ոլորտում լավագույն միջազգային փորձը
Պուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունըՊուտինը և Ալիևը հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը
Քաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնություններըՔաղաքագետ. Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը հաստատեց Երևանի և Մոսկվայի միջև խորացող ռազմավարական տարաձայնությունները
Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»Արմեն Աշոտյանը ընդդիմությանը առաջարկեց վեց կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ»
Արդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներովԱրդշինբանկը Հայաստանի թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով
Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունենՓաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը ցույց է տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանալու միտում ունեն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքըՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գրասենյակը գործարկել է խորհրդարանի նոր պաշտոնական կայքը
Մոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էրՄոսկվա. ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանն անհնարին էր
Ռոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտությունՌոբերտ Ամստերդամ. իշխանությունները, որոնք հանդես են գալիս հոգևորականության դեմ, ի վերջո կրում են անխուսափելի պարտություն
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցըՓաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սահմանափակումները և ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեի հարցը
Չեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել ՀայաստանումՉեռնոգորիան մտադիր է վիզաների կենտրոն բացել Հայաստանում
Ադրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանըԱդրբեջանում հիստերիկաբար են արձագանքել Իրանում AzTV-ի արգելմանը
Հայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետՀայ ռազմագերու փաստաբանն Ալիևից պահանջում է ապահովել իր պաշտպանյալի կապը տիկնոջ հետ
Հայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգՀայաստանում նախատեսվում է ստեղծել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների պահպանմանն ուղղված ակտիվ միջոցառումների անցկացման միասնական կարգ
Սյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբՍյունիքում կկայանա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ ջութակահար-վիրտուոզ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ
Փորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկՓորձագետ․ Հայաստանում կանայք 4-5 անգամ ավելի շատ չվարձատրվող աշխատանք են կատարում, քան՝ տղամարդիկ
Փաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ումՓաստաբան․ Դատարանն ապօրինի է ճանաչել խուզարկությունն «Արմատ Մեդիա»-ում
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Չալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունիցՉալաբյան. Նրանք փորձում են զրկել հայ ժողովրդին իր առաջնորդների մտքերից, իր ապագայից և այդ ապագայի իր անկախ ընտրությունից
ԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսինԲՀԿ-ն նամակ է ուղարկել Երևանում Իրանի դեսպանատուն՝ խնդրելով արձագանքել Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավական քաոսին
«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։«Ուժեղ Հայաստան»-ը կատարեց ևս մեկ նախընտրական խոստում՝ Լոռու մարզում մեկնարկեց անվճար հասարակական տրանսպորտ։
Նախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէՆախկին նախարար. Հայաստանի խորհրդարանը կարող է քաղաքական բեմ լինել, բայց թատրոն չէ
Կարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներիցԿարծիք. Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը թույլ է տալիս Վաշինգտոնին զրկել Ռուսաստանին Հարավային Կովկասում ազդեցության ամենակարևոր լծակներից
Երևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկԵրևանի քաղաքապետարան. Չարտոնված վայրերից առգրավվել է ավելի քան 6 տոննա ապրանք և 300 ծաղիկ
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղությանՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահը կոչ արեցին Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության
Քաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրանՔաղաքական գործիչ. Հայաստանին պետք է սկսել երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նստել և սպասել, երբ այն թուլանա, որպեսզի իր կամքը թելադրի նրան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ