


Արմինֆո. Անցյալի չլուծված խնդիրները, ներկա սպառնալիքները և ապագա անորոշությունը հիշեցնում են անփոխարինելիության բազմակողմ մոտեցումը Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ դրա հիմքում։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի "Առաջնորդություն հանուն խաղաղության" բաց քննարկման իր ելլույթում, որը տեղի է ունեցել Սլովենիայի նախագահությամբ՝ դեկտեմբերի 15-ին։
ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական անորոշության եւ տագնապալի բևեռացման պայմաններում Միավորված ազգերի կազմակերպությունն առավել քան երբևէ արդիական է հակամարտությունների կանխարգելման, խաղաղության և անվտանգության գլոբալ ճարտարապետության ամրապնդման, կայուն զարգացման և մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի ղեկավարման համար:
Ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները՝ նա ընդգծել է, որ հայկական կողմը ՄԱԿ-ի 10-րդ գլխավոր քարտուղարից ակնկալում է հետևողական աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերին ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակների ու սկզբունքների, մասնավորապես, պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության վրա:



