


Արմինֆո. Իրանը թեւակոխում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության երրորդ փուլ: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
"Ընդամենը երեք փուլ կա։ Առաջին փուլը 12-օրյա պատերազմն էր, երկրորդը՝ անկարգությունները պատերազմի ավարտից ընդամենը յոթ ամիս անց։ Այժմ մենք թեւակոխում ենք երրորդ փուլ", - ըստ ԶԼՄ-ների՝ ասել է նա։
Ղարիբաբադիի խոսքով ՝ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում Իրանի շուրջ, հակամարտության հերթական փուլի սկիզբն է. "Այո, նրանք փոխել են մարտավարությունը, բայց կարող եմ մի բան ասել․ այս փուլում նույնպես նրանք պարտվելու են, ինչպես՝ նախորդ երկուսում":
Ընդ որում, իրանցի դիվանագետը վերստին ընդգծել է, որ Թեհրանը երբեք պատերազմ չի ցանկացել եւ հիմա էլ չի ցանկանում, սակայն անհրաժեշտ է համարում պաշտպանել սեփական շահերը եւ չի դադարի ամրապնդել պաշտպանությունը, նույնիսկ, եթե առաջընթաց գրանցվի դիվանագիտական ասպարեզում:



