


Արմինֆո. Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հրամայել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն կառավարական աղբյուրին:
Մեջբերելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի՝ օրվա սկզբին արված հայտարարությունը, Fars-ը հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Թուրքիայում՝ առաջիկա մի քանի օրերին:
Այս զարգացումները տեղի են ունենում Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող բարձր լարվածության ֆոնին, քանի որ Վաշինգտոնը ակտիվացնում է իր ռազմական գործունեությունը Մերձավոր Արևելքում: /Xinhua/



