


Արմինֆո. Փետրվարի 8-ին Թբիլիսիում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացրել՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու ՝ Հայաստանի իշխանությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սանձազերծված հակաեկեղեցական արշավի ֆոնին:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ակցիան նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա և ցույց տալ իր համերաշխությունը Հայոց եկեղեցուն: Ցուցարարները մտահոգություն են հայտնել հակաքրիստոնեական արշավի առնչությամբ, նշելով, որ ՀԱԵ-ն հայ ինքնության պահպանման առանցքային հենասյունն է:
Հավելենք, որ ավելի վաղ նման ակցիաներ են անցկացվել ՌԴ մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան առջև՝ ՀՀ ԱԺ նախագահի Ռուսաստանի մայրաքաղաք այցի ժամանակ:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները 2025 թվականի մայիսից հակաեկեղեցական ակտիվ քաղաքականություն են ծավալել և ձգտում են հասնել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հեռացմանը, ով այդ պաշտոնում ընտրվում է ցմահ: Այդ արշավի շրջանակներում հալածանքների են ենթարկվում ինչպես հոգևորականները, այնպես էլ եկեղեցու օգտին հանդես եկող քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ մտացածին մեղադրանքներով 4 բարձրաստիճան հոգևորականներ այդ հակաեկեղեցական արշավի շրջանակներում գտնվում են բանտերում: Ավելին, Հայաստանի վարչապետը 10 հերձվածող եպիսկոպոսների հետ շրջանակային փաստաթուղթ է ստորագրել Հայոց եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման վերաբերյալ։



