


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ում գործող դեսպանությունները կդադարեն իրենց քաղաքացիներին իրազեկել ՝ զերծ մնալ հանրապետության սահմանամերձ շրջաններ այցելելուց: Այդ մասին փետրվարի 12-ին Փաշինյանը հայտարարել է կառավարության նիստում։
"Պարոն Միրզոյան (ԱԳ նախարար-խմբ.), պետք է աշխատել այդ դեսպանատների հետ, որպեսզի նրանք իներցիայով չշարունակեն դա անել", - ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ նախորդ տարիներին մի շարք երկրների դեսպանություններ պարբերաբար իրազեկել են իրենց քաղաքացիներին, որպեսզի նրանք խուսափեն սահմանամերձ, մասնավորապես, Սյունիքի մարզ այցելություններից: Նա հստակեցրել, թե որ երկրների դեսպանությունների մասին է խոսքը, սակայն ամենից հաճախ նման հաղորդագրություններով հանդես են գալիս արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն երկար ժամանակ միջազգային տարբեր վարկանիշներում դիրքավորվում է որպես անվտանգ պետություն՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից: Նա ընդգծել է, որ 2025 թվականին ՀՀ-ում արձանագրվել է հանցավորության մակարդակի անկում։ Բացի այդ, երկիրը հասել է խաղաղության հաստատման և տնտեսական աճի։ Այս ամենը պետք է նպաստի և արդեն իսկ նպաստում է ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:



