


Արմինֆո.Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է առաջնագծում ժամկետային զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի մահվան մասին:
"Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին",- ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
ՀՀ Քննչական կոմիտեն, իր հերթին, հաղորդել է, որ զինծառայողի մահվան փաստով մեկ անձ ձերբակալվել է ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մինչդեռ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատմել է, որ փետրվարի 26-ին Վարդենիսի մարտական դիրքերից մեկում հնչած կրակոցների հետևանքով զոհված զինծառայող Նարեկ Հակոբյանի ծնողները գտնվում են արտերկրում. ՝հայրը բուժում է ստանում, մայրը խնամում է նրան:



