
Արմինֆո. Հատուկ մտահոգություն են հարուցում այն ռիսկերը, որոնք Իրանի դեմ ամերիկա-իսրայելականի ագրեսիան արդեն իսկ ստեղծել է «Բուշեր» ԱԷԿ-ի համար։ Այդ մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը՝ Ելույթ ոընենալով ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ԱԷՄԳ-ի անվտանգության մասին համաձայնագիր» նստաշրջանում։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը երեկ հաստատել է, որ ատոմակայանի համար սպառնալիքը պահպանվում է։ Նրա ֆիզիկական պաշտպանության գծից տառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա պայթյուններ են հնչում։ Այդ միջուկային օբյեկտի ամբողջականության խախտումը հղի է աղետալի հետևանքներով։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը տեղյակ են այդ մասին», - հայտարարել է Ուլյանովը։
Ընդ որում, նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների, իբր, վերականգնումը։ Նրա ասելով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում «սնեփբեք» առաջ մղելու Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի փորձերն իրավական և քաղաքական առումներով ոչինչ են։
«Այս առնչությամբ «եվրաեռյակը» որևէ հիմք չուներ և չունի ԱԷՄԳ-ում «սնեփբեք» ապահովելու փորձի համար՝ 2025 թվականի նոյեմբերին Կառավարիչների խորհրդին հակաիրանական ոչ կոնսենսուսային բանաձև պարտադրելով։ Ռուսաստանի Դաշնությունը դեմ է քվեարկել այդ փաստաթղթին։ Մենք նաև վճռականորեն մերժում և անվավեր ենք համարում գլխավոր տնօրենին տրված հրահանգը՝ զեկուցել ենթադրաբար վերականգնված ԱԷՄԳ բանաձևերի կատարման մասին։ Կառավարիչների խորհուրդը պետք է տեղեկացված լինի միայն Իրանի Իսլամական Հանրապետությունում ԱԷՄԳ-ի անվտանգության մասին համաձայնագրի կատարման մասին», - շարունակել է ռուս դիվանագետը։ Նա հավելել է, որ Իրանի կողմից իր միջուկային ծրագրի, ինչպես նաև դրա տեխնիկական պարամետրերի, այդ թվում՝ մարդածին ուրանի հայտնի մասնիկների և հաշվետվությունների անհամապատասխանությունների վերաբերյալ ցանկացած պահանջի կատարման քննարկումը, հաշվի առնելով երկրում և ամբողջ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ոչ միայն անտեղի է, այլև փոքրոգի է ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի նման հեղինակավոր մարմնի համար։ Սա իրական քաղաքականության գրոտեսկային ծաղրանկար է։ «Այժմ մեզ իսկապես պետք է մտահոգի չտարածման ռեժիմի, ԱԷՄԳ-ի պաշտպանության համակարգի և պետությունների վստահության պահպանումը։ Հենց նրանց են ԱՄՆ-ն և Իսրայելը հասցրել ջախջախիչ հարված, ընդ որում՝ երկրորդը վերջին ութ ամիսների ընթացքում։ Մենք չպետք է մոռանանք, որ այդ տանդեմի պետություններից մեկը ԱԷՄԳ-ի պահապանն է, մինչդեռ մյուսը ընդհանրապես պայմանագրի կողմ չէ, ունի ռազմական միջուկային ծրագիր և հարևանների միջուկային օբյեկտների վրա հարձակումների տխուր պատմություն», - նշել է Ուլյանովը։ Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիան, ինչպես նաև ԱԷՄԳ երաշխիքներին ներքո գտնվող Նաթանզի օբյեկտի ուղղությամբ հաստատված հարվածը։ Ուլյանովը նշել է, որ դա միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի և ԱԷՄԳ-ի կանոնադրությունների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Գործակալության գլխավոր համաժողովի անամոթ խախտում է։ Մենք նաև ցանկանում ենք նախազգուշացնել անդամ պետություններին և քարտուղարությանը այն պարզունակ գնահատականներից, որ Նաթանզին ուղղակի հարվածները չեն հանգեցնի տեղանքի ճառագայթային աղտոտման և, հետևաբար, իբր, որևէ վտանգ չեն ներկայացնում։ Նման եզրահանգումները, պարզապես, անպատասխանատու են։ «Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ագրեսիան տեղի չի ունեցել մեկուսացված։ Այն Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից 2025 թվականի հունիսին իրականացված չհրահրված ռազմական գործողության ուղղակի շարունակությունն է, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքների ներքո գտնվող իրանական միջուկային ծրագրի օբյեկտները ենթարկվել են անօրինական հարվածների», - ամփոփել է նա։